Դվինի եկեղեցական ժողով (719-720)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)
| Հայ Առաքելական եկեղեցու ժողովներ |
|---|
| Աշտիշատի ժողովներ |
| Աշտիշատի Ա ժողով • Աշտիշատի Բ ժողով Աշտիշատի Գ ժողով |
| Դվինի ժողովներ |
| Դվինի Ա Ժողով • Դվինի Բ ժողով Դվինի Գ ժողով • Դվինի Դ ժողով Դվինի Ե ժողով • Դվինի Զ ժողով |
| Հարքի ժողովներ |
| Հարքի Ա ժողով • Հարքի Բ ժողով |
| Սսի ժողովներ |
| Սսի Ա ժողով • Սսի Բ ժողով • Սսի Գ ժողով Սսի Դ ժողով • Սսի Ե ժողով • Սսի Զ ժողով Սսի Է ժողով • Սսի Ը ժողով |
| Պարտավի ժողովներ |
| Պարտավի Ա ժողով • Պարտավի Բ ժողով |
| Այլ վայրերում |
| Աղվենի ժողով • Անիի ժողով Շահապիվանի ժողով • Արտաշատի ժողով Կարնո ժողով • Մանազկերտի ժողով Շիրակավանի ժողով • Սև Լեռան ժողով Հռոմկլայի ժողով • Տարսոնի ժողով Ադանայի ժողով • էջմիածնի ժողով |
Դվինի եկեղեցական ժողով 719 կամ 720 թվականին Արմինիա կուսակալության մայրաքաղաք Դվինում Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Ժողովը հետապնդել է երկու նպատակ։

- ընդունել և վերջնական տեսքի է բերել Հովհաննես Գ Օձնեցու՝ կանոնական ցաքուցրիվ նյութերից ընտրությամբ հավաքած և կազմած ժողովածուն, որը հայտնի է «Կանոնագիրք» անունով։
- Դվինում նոր ժողով հրավիրելը արձագանքն էր ժամանակի քրիստոնյա Արևելքում սրված դավանական վեճերի, ինչպես նաև պայմանավորված էր քաղկեդոնականների, նեստորականների, նաև՝ Հայ եկեղեցու ներսում հանդես եկած աղանդների (պավլիկյաններ, մծղնեականներ) դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Դվինի Զ ժողովն ընդունել է նաև 32 հոդվածից կազմված մի կանոնախումբ, որը հայտնի է «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով։ Այդ կանոններով որոշվել է Հայ եկեղեցու ժամերգության կարգը (նշելով առավոտյան, երեկոյան, գիշերային պաշտամունքները, կիրակնօրյա ժամերգությունները), ի մի են ժողովվել Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Հովհաննես Ա Մանդակունու բոլոր կանոնները և կարգերը (կանոն ԻԱ–ԻԵ)։
Ի կանոնով որոշվել են «Սուրբ Աստված» երգի «խաչեցարի» հավելման, ԻԶ և Լ կանոններով՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը հունվարի 6-ին կատարելու, Ը կանոնով՝ անապակ գինու և անխմոր հացի գործածության վերջնական խնդիրները։ ԼԲ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ հաղորդակցվել պավլիկյան աղանդավորների հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
