Դպրության գիրք և տաղարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դպրության գիրք և տաղարան
ՏեսակԺողովածու
Թեմաայբբենարան
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Հրատարակման տարեթիվ1701

«Դպրության գիրք և տաղարան», այբբենարան և զանազան բանաստեղծությունների ու տաղերի ժողովածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1701 թվականին Կոստանդնուպոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։

Տիտղոսաթերթին՝ «Գիրգ դպրութեան։ Եւ տաղարան վայելուչ եւ գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից...» (384 էջ, 8o, 11,5 x 6,5 սմ)։

Վերահրատարակվել է 1709 թվականին Կոստանդնուպոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում (254 էջ, 8o, 12 x 7 սմ), 1710-1711 թվականներին՝ «Ի թաղն Պեկօղլի» տպարանում (224 էջ, 8o, 12,5 x 7,5 սմ), 1714 թվականին՝ նույն տպարանում (240 էջ, 8o, 15 x 10 սմ), 1723–24-ին՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում (288 էջ, 8o, 12,3 x 8,3 սմ), 1738 թվականին՝ Աբրահամ Թրակացու տպարանում (336 էջ, 8o, 12,3 x 7,8 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։