Դպրոց (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դպրոց (այլ կիրառումներ)

Դպրոց, ամսագիր։ Լույս է տեսել 1874-1876 թվականներին, Էջմիածնում։ Խմբագիր՝ Վահան Բաստամյանց։

«Դպրոց»-ն արևելահայ առաջին մանկավարժական պարբերականն էր։ Տպագրել է դպրոցական հրահանգներ ու տեղեկություններ, դասագրքերի գրախոսականներ, աշխարհագրական ու բնագիտական լուրեր, նշանավոր մարդկանց կենսագրականներ, գրական նյութեր աշակերտական ընթերցանության համար։ Լուսաբանել է առաջավոր մանկավարժական մեթոդներ։

«Դպրոց»-ը կյանքի բարեփոխման միջոց է համարել լուսավորության տարածումը և զգալի դեր է կատարել կրթության բարելավման գործում։ Աշխատակցել են Ղ․ Աղայանը, Ս․ Մանդինյանը, Ա․ Մեդրակյանը, Ս․ Բաբայանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png