Jump to content

Դպրոցական ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դպրոցական ցանց, ըստ որոշակի տերիտորիայի դպրոցների բաշխման համակարգ, ստեղծված բավարարելու դպրոցական գործի ռացիոնալ պահանջները։ Դպրոցական ցանցը բնորոշվում է տարբեր տիպի դպրոցների թվով, հաճախողների քանակով, դպրոցական շենքով, բնակչության թվի հետ համապատասխանեցնելու աստիճանով։ Դպրոցական ցանցը ստեղծելու հիմնական մեթոդը վարչական շրջանի կամ քաղաքի տերիտորիալ բաժանումն է բնակչության որոշակի քանակով առանձին մասերի (դպրոցական շրջան), որին պետք է սպասարկի տվյալ դպրոցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 443