Դուրսբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուրսբան, քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը քլորպիրիֆոս։ Թողարկվում է 480 գ/լ խտացված էմուլսիայի ձևերով, կիրառվում է բվիկների, երկարակնճիթների, վահանակների, տեզերի և այլնի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ շաքարի ճակնդեղի վնասատուների (ճակնդեղի սովորական երկարանճիթ, բվիկներ համար)՝ 2, առվույտի (առվույտի տերևային երկարանճիթ)՝ 1,5 խնձորենու (պտղակեր, տզեր, վահանակիրներ)՝ 2։

Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ շաքարի ճակնդեղի համար՝ 30, առվույտի՝ 25, խնձորենու՝ 40 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը շաքարի ճակնդեղի համար 2 անգամ, առվույտի՝ 1, խնձորենու՝ 2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։