Jump to content

Բասենի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դուրան դաշտից)
Բասենի դաշտ
Տեսակհովիտ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲասեն
Երկարությունմոտ 80 կմ
Լայնությունմոտ 35 կմ
ԲԾՄմոտ 1775 մետր
Քարտեզ
Քարտեզ

Բասենի դաշտ, դաշտ Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ Էրզրումից արևելք՝ Արաքսի վերին ավազանում։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը մոտ 80 կմ է, լայնությունը՝ 20-50 կմ, բարձրությունը՝ 1750-1800 մ։ Դրա մի հատվածը հայտնի է որպես «Դուրանի դաշտ»[1]։

Մակերևույթը ալիքավոր, դարավանդային է՝ կազմված պալեոգենի ու նեոգենի ավազաքարակոնգլոմերատային շերտախմբերից։ Կան ջերմուկներ, նավթի երևակումներ։

Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-600 մմ է։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտը տափաստանային և մարգագետնային է։

Այստեղ է տեղի ունեցել Բասենի ճակատամարտը (1049)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 302
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 164 — 992 էջ։