Դումբարտոն-Օքսի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դումբարտոն Օքս» դաստակերտը

Դումբարտոն Օքսի կոնֆերանս (անգլ.՝ Dumbarton Oaks Conference), խաղաղությունն ու անվտանգությունը պահպանող միջազգային կազմակերպություն հիմնելու վերաբերյալ կոնֆերանս, տեղի է ունեցել 1944 թվականի օգոստոսի 21-ից հոկտեմբերի 7-ը Դումբարտոն-Օքսում (դաստակերտ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում

Դումբարտոն-Օքսի կոնֆերասում բանակցություններն ընթացան երկու փուլով․ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 28-ը (Խորհրդային Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև) և սեպտեմբերի 29-ից — հոկտեմբերի 7-ը (Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի և Չինաստանի ներկայացուցիչների միջև)։

Մշակվեցին անվտանգության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկություններ, որոնք այնուհետև դրվեցին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460 CC BY-SA icon 80x15.png