Դմիտրի Անտիլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դմիտրի Անտիլևսկի
բելառուս․՝ Дзмітрый Анцілеўскі
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1997(1997-06-12)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուս
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲԱՏԷ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-մ.հ. Բելառուս ԲԱՏԷ 4 (0)
Ազգային հավաքական
2013 Բելառուս Բելառուս (մինչև 17) 3 (0)
2015 Բելառուս Բելառուս (մինչև 19) 3 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Սերգեևիչ Անտիլևսկի (բելառուս․՝ Дзмітрый Сяргеевіч Анцілеўскі, հունիսի 12, 1997(1997-06-12)[1], Մինսկ, Բելառուս), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկի ՄՏԶ-ՌԻՊՕ ակումբի մանկական դպրոցի սան է, ավելի ուշ ընդգրկվել է Բորիսովի ԲԱՏԷ ակումբի կազմում: 2014 թվականին սկսել է հանդես գալ երկրորդ կազմում. այդ և հաջորդ տարի Բորիսովի ակումբի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային: 2015 թվականին սկսել է ընդգրկվել թիմի հիմնական կազմում: 2015 թվականի նոյեմբերի 29-ին նշել է իր նորամուտը ԲԱՏԷ-ի հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով մասնակցելով Բելառուսի գավաթի խաղարկության՝ Միշկևիչիի «Գրանիտ» ակումբի դեմ խաղի (3:1) երկրորդ խաղակեսի մեջտեղում[2]:

2016 թվականի մրցաշրջանի սկիզբը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ ավելի ուշ սկսել է հանդես գալ երկրորդ կազմում՝ երբեմե խաղալով հիմնական կազմում: 2016 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր չի խաղացել հերթական վնասվածքի պատճառով: Ապաքինվելուց հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, նշել է իր նորամուտը բարձրագույն լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Գրանիտ» ակումբի դեմ խաղի վերջում: Ավելի ուշ նա անցկացրել է ևս մի քանի խաղ թիմի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2014 դուբլ ԲԱՏԷ Բելառուս 23 3
2015 դուբլ ԲԱՏԷ Բելառուս 22 10
2016 Դ1 ԲԱՏԷ Բելառուս 4 0

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2015 թվականներին խաղացել է Բելառուսի պատանեկան (մինչև 17 և մինչև 19 տարեկաններ) հավաքականներում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]