Դիտակ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)

«Դիտակ», շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1906 թվականին Թիֆլիսում։ Շաբաթաթերթի խմբագիր-հրատարակիչը եղել է Հ․ Տեր-Աստվածատրյանցը։ Դիտակ շաբաթաթերթում տպագրվել են բանասիրական, բանախոսական և քնադատական հոդվածներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ, լուսաբանել մանկավարժական հարցեր։ Թերթում անդրադարձել են նաև Արևմտյան Հայաստանի քաղաքական վիճակին, հայ ազատագրական շարժմանը և հայկական հարցին, Կովկասի հայկական դպրոցներին, քննադատել կրթական հաստատություններում դասավանդման հին մեթոդները։ Տպագրել է գերմանացի հայագետ Արթուր Լայստի՝ հայ գրականության նոր շրջանին նվիրված «Հայկական բելետրիստիկա» ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 409