Դիտակ (թերթ, Կ.Պոլիս)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)
«Դիտակ», կրոնական, ուսումնական և քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա։ Լույս է տեսել 1870-1874 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Ա․ Ութուճյան։ Կոստանդնուպոլսի հայ ավետարանականների հրատարակություն։ Տպագրել է գրականությանը, մանկավարժությանը և գիտությանը նվիրված հոդվածներ, առողջապահական տեղեկություններ։ Լայն տեղ է հատկացրել կրթությանն ու դաստիարակությանը, գնահատել կնոջ դերը ընտանիքի ամրապնդման գործում, աջակցել իգական կրթական հաստատություններ ստեղծելու ձեռնարկումներին։ Տպագրել է նաև քաղաքական, աշխարհագրական, բևագիտական և այլ լուրեր, արտատպել նյութեր օտար մամուլի էջերից, ծանոթացրել եվրոպական երկրների և քաղաքների պատմությանը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԴԻՏԱԿ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 408)։ ![]() |