Դիտակ (ամսագիր)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)
Դիտակ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Լիբանան |
Դիտակ, հանրամատչելի ամսագիր։ Լույս է տեսնում 1996 թվականի մայիսից, 2000 թվականի մայիսից՝ երկամսյա։ Սեփականատեր և գլխավոր խմբագիր՝ Սեմ Բագուսլյան։ Գործադիր տնօրեն՝ Ավետիս Չափարյան։
Աշխատակցել են Մարտիրոս Գաշաքճյանը, Վարուժան Թենպելյանը, Սալբի Ճուլֆայանը, Լենա Գարայան-Բագուպրսնր, Սոնյա Նիկոլրսնը, Պետրոս Անպդյանը, Վաչե Վասիյանը, Մկրտիչ Պուրոուքյանը, Հակոբ Պեքյարյանը, Վարդան Զորենցը և ուրիշներ։ Լույս է ընծայում Հայաստանից և սփյուռքահայ տարբեր համայնքներից ազգային, հասարակական, տնտեսական, մարզական, մշակութային և այլ լուրեր ու հոդվածներ, գեղարվեստական ստեղծագործություններ։