Դիույ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիույի տանջանքները

Դիույ, մահացածների թագավորություն կամ «դժոխք» չինական առասպելաբանության մեջ: Պատկերացումը Դիույի մասին հիմնված է բուդդիստական «Նարակա» հայեցակարգի հետ համադրության վրա, որը չինական ավանդական պատկերացումն է մահից հետո կյանքի մասին:

Դիույը, որպես կանոն, պատկերվում է ընդհատակյա լաբիրինթոսի տեսքով, որը ունի տարբեր մակարդակներ և խցիկներ, որտեղ բանտարկված են մահացածների հոդին իրենց մեղքերը քավելու համար: Դիույում մակարդակների կոնկրետ քանակը և դրա հետ կապված աստվածությունների թիվը կա բուդդայական և դաոսական մեկնաբանություններում: Որոշները ասում են 3-4 դատարանների մասին, մնացածը հիշատակում «Դժոխքի 10 դատարանների» մասին, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է դատավորը, այլ չինական լեգենդներում պատմվում է «Դժոխքի 18 մակարդակների» մասին: Յուրաքանչյուր դատավորը պետք է զբաղվի տարբեր ասպեկտների մեղքերի թողությամբ և իրավունք ունի դնել տարբեր պատիժներ; շատ ավանդույթներ պնդում են, որ մեղավորները տարբեր տանջանքների են ենթարկվում մինչև մահը, որից հետո նրանք նորից վերադառնում են նախնական վիճակին, այսինքն տանջանքները սկսվում են նորից[1]։

Դիույի հայեցակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ դաոսիզմի բուդդիզմի գաղափարների և չինական ավանդական կրոնի Դիույը քավարան է, որը ծառայում է հոգուն պատժելու և վերաձևավորվելու համար` որպես ռեինկառնացիայի նախապատրաստում: 

Որոշ ավելի հին չինական աղբյուրներում նշվում է մարդկանց մասին, ովքեր մահից հետո գնում են Դեղին ստորգետնյա Խուան Ցյուան աղբյուրի մոտ, դեպի Թայշան, Ցզյույուան, Ցզյուցյուան կամ Ֆենդու սարեր, որտեղ նրանց ճակատագիրը տրված է երկրային և լեռնային հեգիներին: 4-6-րդ դարերում ձևավորվել է դաոսական պատկերացումներ ստորերկրյա թագավորության մայրաքաղաքի` Լոֆենի մասին, որը գտնվում է մի լեղան վրա աշխարհի ծայրին, ավելի ուշ ժամանակաշրջանում հայտնվում են հիշատակումներ երկնքի 6 պալատների մասին, որոնցից յուրաքանչյուրը ընդունում է մահացածների իր հոգիները: 9-րդ դարում դաոսները նկարագրում են 24 ստորերկրյա դատարաններ, որոնք գտնվում են Ֆենդու լեռան վրա: Այժմ Ֆենդուն և Թայշանի տաճարները վերածվել են տուրիստական տեսարժան վայրեր ներառյալ` դժոխքի գեղարվեստական պատկերները և հատմահու կյանքի պատկերները: Նույն 9-րդ դարում բուդդիստները Չինաստանում ձևավորում են դժոխքի 10 սենյակների բաժանման գաղափարը: Մոտավորապես 13-15-րդ դարերում ձևավորվել է պատկերացում ստորերկրըա թագավորության հիերարխիայի մասին, գլխավոր աստվածությունը ճանաչվել է Յուիյ-դին (Նեֆրիտե թագավոր)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Мифологические места обитания: Диюй»։ myfhology.info։ Վերցված է 2017-07-01 
  2. «Диюй» (ռուսերեն)։ 2016-08-24