Դինասային հրահեստ շինվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինասային հրահեստ շինվածքներˋ առնվազն 93% սիլիկահող պարունակող հրահեստ նյութեր։ Տերմինն առաջացել է Դինաս ժայռի (Craigy Dinas, Մեծ Բրիտանիայում, Ուելսում) անվանումից։ Պատրաստվում են քվարցային ապարներիցˋ գլխավորապես, քվարցիտներից՝ ավելացնելով 2-2,5% կիր՝ կրակաթի (կրի լուծույթաջրում) ձևով։ Ստացված զանգվածից կաղապարվում են հում շինվածքներ, որոնք չորացվում են և թրծվում 1400—1460 °C ջերմաստիճանում։ Դինասային հրահեստ շինվածքների հրահեստությունը 1690—1730 °C է, սեղմման ամրությունը՝150—350 կգ/սմ², ծակոտկենությունը՝ 20—25%։ Կիրառվում են պողպատահալման, ապակեհալման և այլ վառարանների կառուցման, հատկապես՝ դրանց կամարակապ առաստաղների շարվածքի համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394