Դինամիկական ամրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինամիկական ամրություն, կոնստրուկցիայի և նրա տարրերի նյութի՝ դինամիկական բեռնվածքների ազդեցությանը դիմադրելու ունակությունը՝ առանց տարրերի քայքայման և նրանց ձևի Էական փուիոխության։ Պարբերաբար կրկնվող բեռնվածքների ազդեցությաև դեպքում նյութի դինամիկական ամրություն թվապես բնութագրվում է դիմացկունության սահմանով, որը լարումների տատանումների մեծ ամպլիտուդների դեպքում զգալիորեն փոքր է ստատիկական ամրության սահմանից։ Հարվածի դեպքում դինամիկական ամրությունը բնութագրվում է ամենամեծ լարումով, որին նյութը կարող է դիմանալ հարվածի փոքր ժամանակահատվածում, ինչպես նաև հարվածային ճլությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 393