Jump to content

Դեռահասների սպանություն Կանդելարիա եկեղեցու մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեռահասների սպանություն Կանդելարիա եկեղեցու մոտ, 1993 թվականի հուլիսի 23-ի լուսադեմին Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում կատարված հանցագործությունը[1]։

Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում է գտնվում քաղաքի հայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կանդելարիա եկեղեցին։ Եկեղեցին հայտնի է նաև նրանով, որ աջակցություն է ցուցաբերում անօթևաններին։ Նրանցից ոմանք ապրում են եկեղեցու կողքին, և քանի որ անօթևան դեռահասների շրջանում հանցավորության մակարդակը բավականին բարձր է, եկեղեցու մոտ մշտապես հերթապահում է ոստիկանությունը։

1993 թվականի հուլիսի 23-ի գիշերը Կանդելարիա եկեղեցու մոտ կանգնեցվեց մի քանի ավտոմեքենա, որոնցից դուրս եկան մարդիկ և կրակ բացեցին եկեղեցու մոտ քնած ավելի քան յոթանասուն դեռահասների վրա։ Հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել[2]։

Ողջ մնացած դեռահասների խոսքով՝ ոստիկանությունը հարձակվել է նրանց վրա այն պատճառով, որ սպանությանը նախորդած օրվա ընթացքում նրանցից ոմանք քարեր են նետել ոստիկանների վրա։ Միջադեպի հետևանքով դեռահասներին սպանելու մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի, որոնցից 2-ը դատապարտվել են։ Հետաքննության ընթացքում մեղադրյալները մահափորձ են կազմակերպել մեղադրանքի հիմնական վկաներից մեկի դեմ, որից հետո նա ստիպված է եղել թաքնվել և լքել Բրազիլիան՝ վախենալով իր կյանքի համար։

Հանցագործությունը մեծ արձագանք է գտել ոչ միայն Բրազիլիայում, այլև ամբողջ աշխարհում. շատ երկրներ Բրազիլիայի պաշտոնական իշխանություններին կոչ են արել հնարավորինս մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատժել դեռահասների զանգվածային սպանության բոլոր մեղավորներին։

Շուրջ 62 անօթևաններ վերապրել են կոտորած, հետագայում նրանց ճակատագրին հետևող սոցիալական աշխատողների կողմից պարզվել է, որ նրանցից 39-ը հետագայում զոհվել են փողոցում բռնության հետևանքով, շատերը սպանվել են ոստիկանության կողմից։

Զոհերի հիշատակին կանգնեցված խաչը

Զոհվածի ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պաուլու Ռոբերտ դի Օլիվեյրա, 11 տարեկան
  • Անդերսոն Պերեյրա դի Օլիվեյրա, 13 տարեկան
  • Մարսելու Կանդիդա դի Ժեզուս, 14 տարեկան
  • Վալդեվին Միգել դի Ալմեյդան, 14 տարեկան
  • «Գամբազինո», 17 տարեկան
  • Լեանդրու Սանտոս դա Կոնսեյսան, 17 տարեկան
  • Պաուլու Ժոզե դա Սիլվա, 18 տարեկան
  • Մարկուս Անտոնիու Ալվես դա Սիլվա, 20 տարեկան

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մոտ զոհվածների հիշատակին խաչ է տեղադրվել, որի առջև բետոնե պատվանդանի վրա նշված են զոհված բոլոր դեռահասների անունները։

Այս հանցագործությունը արտացոլվել է բրազիլացի ռեժիսորների կողմից նկարահանված որոշ ֆիլմերում. նրանց թվում է Սանդրո Բարբոս Նասիմենտի ճակատագրի մասին «174-րդ համարի վերջին կանգառը» ֆիլմը, որը 1993-ին վերապրել է կոտորածը, իսկ 2000-ին պատանդ է վերցրել 174 երթուղու ավտոբուսում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IL MASSACRO DI CANDELÁRIA: UNDICI ANNI DOPO». www.sagarana.net. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  2. «STRAGE DI BAMBINI A RIO DE JANEIRO - la Repubblica.it» (իտալերեն). Archivio - la Repubblica.it. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.