Դեմիս Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիս Օհանջանյան
Քաղաքացիությունը  Հայաստան և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1978(1978-05-01) (45 տարեկան)
Ծննդավայր Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող

Դեմիս Արմեն Օհանջանյան (անգլ.՝ Demis Armen Ohandjanian, մայիսի 1, 1978(1978-05-01), Միացյալ Թագավորություն), ծագումով հայ անգլիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլային հարձակվող[1]։ Խաղացել է Անգլիայի ֆուտբոլային լիգայում «Դոնկաստեր Ռովերսի» կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիս Օհանջանյանը միացել է «Միդլվիչ Աթլետիկին» 1996-1997 մրցաշրջանի սկզբին[2]։ Նախքան 1997 թվականի հունվարին «Դոնկաստեր Ռովերսին» միանալը, նա կարճ ժամանակ է անցկացրել «Քերզոն Էշթոնի» կազմում[3]։ Օհանջանյանն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Ռովերսի» կազմում՝ փոխարինման դուրս գալով «Նորթհեմփթոն Թաունի» հետ խաղում, որում նրա թիմը հյուրընկալվելիս պարտվել է 0-2 հաշվով։ Ազատ արձակվելով՝ 1997 թվականի փետրվարին նա միացել է «Մաքլսֆիլդ Թաունին»՝ գոլ խփելով իր առաջին խաղում, երբ «Մաքլսֆիլդը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Մորքեմբին» Սփալդինգի գավաթում։ 1997 թվականի նոյեմբերին նա գոլ է խփել «Ուինսֆորդ Յունայթեդի» կազմում իր նորամուտի խաղում[4]։

Ավելի ուշ նա միացել է «Մոսլիին»՝ 1998–1999 և 1999–2000 մրցաշրջանների ընթացքում 15 խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ[5]։

Դեմիսը շարունակել է խաղալ «Քեռնարֆոն Թաունում», «Սթեֆորդ Ռենջերսում», «Ուինսֆորդ Յունայթեդում», «Ֆլիքսթոնում», «Վուդլի Սփորթսում» և «Չեդլի Թաունում»։ 2003 թվականի մրցաշրջանում նա լքել է «Վուդլի Սփորթսը» և միացել «Էբբի Հեյին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Demis Ohandjanian». Player History. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  2. «New boys steal the show». Middlewich Guardian. 1996 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
  3. «Ex-Robins star is in a league of his own». Middlewich Guardian. 1997 թ․ հունվարի 30. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «Judgement week». Northwich Guardian. 1997 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  5. «Complete A-Z of players 1919–2010: Oakes to Owusu». Mossley A.F.C. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին. (չաշխատող հղում)