Դաքս (շրջան)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Լանդեր |
Վարչկենտրոն | Դաքս |
Բնակչություն | ▲234 945 մարդ (հունվարի 1, 2020)[1] |
Տարածք | 3194 կմ² |
Դաքսի շրջան (ֆր․՝ Arrondissement de Dax), վարչական շրջան Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Լանդեր դեպարտամենտում։ Ունի 152 համայնք։ Զբաղեցնում է 3194,2 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 224.716[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) առողջարանային Դաքս քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է (2013 թվականի տվյալներով ունեցել է 20 776 բնակիչ)։ Համեմատաբար խոշոր բնակավայրերից են Սենտ Վինսենտ դը Տիրոսը, Սեն Մարտեն դը Սեյնոն, Սուստոնը, Տարտասը, Պեյորադը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաքսի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Դաքսի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[4].
- Ամու/Amou
- Կաստետ/Castets
- Դաքս Նոր/Dax-Nord
- Դաքս Սյուդ/Dax-Sud
- Մոնֆոր ան Շալոս/Montfort-en-Chalosse
- Մյուգրոն/Mugron
- Պեյրորադ/Peyrehorade
- Պուիյոն/Pouillon
- Սեն Մարտեն դը Սեյնո/Saint-Martin-de-Seignanx
- Սենտ Վինսենտ դը Տիրոս/Saint-Vincent-de-Tyrosse
- Սուստոն/Soustons
- Տարտաս Էստ/Tartas-Est
- Տարտաս Ուեստ/Tartas-Ouest
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019»։ INSEE։ Վերցված է 2019-10-01
- ↑ Historique des Landes
- ↑ «Populations légales 2012: 40 Landes»։ INSEE։ December 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|