Դաքնոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաքնոմանիա (հին հունարեն՝ δάκνω՝ կծել, μανία՝ ձգել, կիրք, խելագարություն), շրջապատի անձանց և ինքն իրեն կծելու հակում[1]։

Ժամանակի ընթացքում հրամայական (բանավոր) հալյուցինացիաների, ինչպես նաև Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշի պատճառով այն կարող է վերածվել իմպուլսիվ և նաև բռնի հակվածության[2]։

Դաքնոմանիայի կատատոնիկ տեսակը ռեֆլեքսային բնույթ է կրում[3]։ Դաքնոմանիայի այս տեսակն արտահայտվում է մասնավորապես մեկ տարեկան երեխաների մոտ։ Դրա հիմնական պատճառը հոգեբանական գործունեության վաղ մակարդակի հետընթացն է։ Օրինակ՝ երեխաները ծնվելուց հետո տարվա երկրորդ կեսին սկսում են կծել տարբեր առարկաներ[4]։

Հաճախակի դեպքերում դաքնոմանիան համարվում է պաթոլոգիական երևույթ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «dacnomanìa in Vocabolario - Treccani» (իտալերեն). www.treccani.it. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Сыропятов О., Дзеружинская Н. Интервальная психопатология. — 2017. — 898 с.
  3. Жмуров В.А Психиатрия. Энциклопедия. — T/O "Neformat", 2016-09-28. — 3629 с.
  4. Менделевич Владимир Давыдович Психология девиантного поведения. — ИД "Городец". — 392 с. — ISBN 978-5-906815-94-1