Դատոլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դատոլիթի տեսակ

Դատոլիթ, միներալ սիլիկատների խմբից․ Ca2B2[SiO4]-[0H]2։ Պարունակում է 21,8% B203։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սպիտակ, բաց կանաչ, բաց դեղին և այլն։ Կարծրությունը՝ 5-5,5, խտությունը՝ 3000 կգ/մ3։ Բյուրեղները ավելի հաճախ հատիկավոր ագրեգատների ձևով հանդիպում են հանքային երակներում՝ սուլֆիդների և արտավիժված ապարների դատարկություններում՝ կալցիտի, պրենիտի, ցեոլիտների հետ։ Բորի ստացման կարևոր հումքն է։ ԽՍՀՄ-ում զգալի կուտակներ կան Ղրիմում, Թբիլիսիի մոտակայքում, Հյուսիսային Ուրալում, արտասահմանում՝ ԱՄՆ-ում և Նորվեգիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 310 CC-BY-SA-icon-80x15.png