Դատահոգեբանական փորձաքննություն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դատահոգեբանական փորձաքննությունը (ԴՀՓ) փորձագիտական հետազոտության ինքնուրույն տեսակ է, որն իր զարգացման ընթացքում անցել է բարդ ճանապարհ՝ սկսած փորձարարական հոգեբանության տվյալները իրավաբանական գիտություն ներմուծելուց, հարմարեցնելուց մինչև ԴՀՓ տեսության ստեղծումը, որն իրականացվում է 1960-ականներից մինչ օրս։
Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թե քրեական, թե քաղաքացիական գործերով ճշմարտությունը պարզելու համար դատական մարմիններին անհրաժեշտ են արժանահավատ, օբյեկտիվ տվյալներ, փաստեր, որոնք կարող են պարունակվել կասկածյալների, տուժողների, վկաների ցուցմունքներում, իրեղեն ապացույցներում, փորձագետների եզրակացություններում և այլն։ Սակայն սույն աշխատության մեջ մենք կանդրադառնանք միայն քրեական գործերով վարույթներում նշանակվող, տարվող ԴՀՓ առանձնահատկություններին և կիրառմանը։ ԴՀՓ նշանակվում է այն դեպքերում, երբ փորձաքննության ուղարկվող մարդկանց հոգեկան առողջությունը կասկած չի առաջացնում քննչական մարմինների մոտ կամ էլ հաստատված է դատահոգեբուժական փորձաքննության (ԴՀԲՓ) եզրակացությամբ, որից էլ պարզ է դառնում, որ ԴՀՓ-ն տրամաբանորեն հաջորդում է ԴՀԲՓ-ին, կամ էլ որոշ դեպքերում անց է կացվում վերջինիս զուգահեռ։ Այս առումով պետք է նշել նաև ևս մի կարևոր փաստ, այն որ ԴՀՓ դեպքում որպես էքսպերտ հանդես է գալիս հոգեբանը, չնայած այն բանի որ դրանում կարող է մասնակցություն ունենալ նաև հոգեբույժ[1]։
ԴՀՓ-ն թույլ է տալիս ստանալ տվյալներ որոնք թույլ են տալիս ճիշտ, համարժեք հասկանալ և գնահատել մարդկանց հոգեկան հատկությունների, նրանց հոգեկան գործունեության առանձնահատկությունները։ Այն դեպքերում, երբ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքները կասկած են հարուցում ճշգրտության առումով, ապա փորձագետ հոգեբանների եզրակացությունները խիստ կարևորվում են։
ԴՀՓ նշանակվում է քննիչի կամ դատարանի որոշմամբ։ Փորձագետ որպես ընտրվում են այն անձինք, ովքեր հանդիսանում են մասնագետ հոգեբաններ, ունեն որոշակի համապատասխան պրակտիկ և տեսական փորձ։
ԴՀՓ իրավասությունների շրջանակը բավականին լայն է, սակայն ստորև ներկայացնենք դրանց մի մասը միայն.
- Ծնողավարման կարողությունների գնահատման համար,
- Հոգեբանական բռնության/վնասի ստուգման համար,
- Կասկածյալների, մեղադրյալների, վկաների և տուժողների համապատասխան ընդունակությունը ստուգելու համար,
- Սեռական հանցագործությունների գծով հոգեպես առողջ տուժողների ընդունակությունը՝ ճիշտ ընկալելու իրենց հետ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը,
- Հակաօրինական գործողություններ կատարելու պահին կասկածյալի/մեղադրյալի մոտ աֆեկտի կամ այլ հուզական վիճակների առկայությունը-բացակայությունը, և այլն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արզումանյան Ս., Գրին Է. Իրավաբանական հոգեբանություն, Երևան, Զանգակ-97, 2004։
- Сафуанов Ф.С. Судебно-психологическая экспертиза в уголовном процессе։ Научно-практическое пособие. — М.։ Гардарика, Смысл, 1998.
- Դատահոգեբանական ծառայություններ Archived 2014-08-31 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сафуанов Ф.С. Судебно-психологическая экспертиза в уголовном процессе: Научно-практическое пособие. — М.: Гардарика, Смысл, 1998.