Դատական ծախսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահմանադրական դատարան.jpg

Դատական ծախսեր, վկաներին, տուժողներին, գործի հետ առնչվող այլ անձանց վճարվող, ինչպես նաև տեղազննության կամ այլ գործողությունների հետ կապված ծախսեր։ Քրեական գործևրով գանձվում է դատապարտյալներից, քաղաքացիական գործերով՝ պատասխանողից կամ գործը տանուլ տված հայցվորից (ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսգրքի 96 և ՀԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90 հոդվածներ)։

Դատական ծախսերի մեջ է մտնում նաև պետական տուրքը։ Որոշ դեպքերում, երբ շոշափվում են քաղաքացիների խիստ անհրաժեշտ շահերը (աշխատավարձի վճարման, ալիմենտի գանձման և այլ քաղաքացիական գործեր), կողմերից պետական տուրք չի գանձվում՝ հաշվի առնելով քաղաքացիների նյութական դրությունը։ Դատարանն իրավասու է դատավարության մասնակիցներին ազատևլ դատական ծախսերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 307 CC-BY-SA-icon-80x15.png