Դանուբյան սառցակալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանուբի սառցակալում, տեղի է ունեցել Չորրորդական ժամանակաշրջանում։ Ուսումնասիրողների կողմից վերագրվում է պլեյստոցենի սկզբին կամ պլիոցենի վերջին (շուրջ 1,5-1,8 մլն տարի առաջ)[1]։ Ընդգրկված չէ Ալբրեխտ Պենկի՝ Ալպերի չորս սառցե դարաշրջանների ավանդական սխեմայում։ Այն առանձնացվել է գերմանացի երկրաբան Բարտել Էբերլի կողմից 1928 թվականին[2] և կոչվել Դանուբ գետի անվամբ[3]։ Դանուբի սառցակալումն Ալպերի հնագույն սառցակալումն է[2], որի ապացույցները գոյություն ունեն Իլլեր-Լեխի տարածաշրջանից դուրս։ Դա տեղի է ունեցել Բիբեր-դանուբյան տաքացումից հետո և Դանուբ-գյունցյան տաքացումից առաջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Դանուբյան սառցակալման՝ որպես առանձին դարաշրջանի առանձնացումը սառցակալումներն ուսումնասիրողների կողմից վերագրվել են այսպես կոչված Մինդելյան սառցակալմանը։ Ավելի վաղ տեղի ունեցած Բիբերյան սառցակալումից և ավելի ուշ տեղի ունեցած Գյունցյան սառցակալումից Դանուբյան սառցակալման առանձնացումը կատարվել է սանդուրների տեղակայման վերլուծության հիման վրա։

Ինչպես Ալպերի ավելի վաղ սառցակալումները, դժվար է ստույգ բնութագրել Դանուբի սառցակալման տեղը Ալպիական սառցակալումների սխեմայում։ Ըստ Հաբբեի (2007)՝ այն հավանաբար կարելի է հավասարեցնել սառցակալումների հոլանդական սխեմայի Մենապիում կոմպլեքսին (համապատասխանում է Հյուսիսային Գերմանիայում Պինաուական սառցակալմանը)։ Այդ պնդումն ապացուցված չէ, սակայն եթե այն ճիշտ է, ապա Դանուբյան սառցակալումն համապատասխանում է Իզոտոպային ժամանակագրության MIS 26-28 փուլերին[4], այսինքն՝ տեղի է ունեցել մոտավորապես 950 000-1 000 000 տարի առաջ[5]։

Դանուբյան սառցակալման ժամանակ, հավանաբար, Ալպիական ողջ տարածաշրջանը ծածկվել է սառույցով, որի առանձին ներքին եզրերը հասել են նախալեռներին։ Ժամանակային տարբեր դասակարգումը, որը հիմնված է քարացուկների վրա, վկայում են այն մասին, որ սառցային խճային դարատափերը ձևավորվել են մի քանի փուլով[4]։

Դանուբյան սառցակալման ստորին խճային դարատափի մնացորդները կազմված են մեծ մասամբ ուժեղ հողմահարված մանրախճից և գտնվում են հիմնականում Իլլեր-Լեխի տարածաշրջանի բարձր սանդուրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дунайское оледенение // Большой Энциклопедический словарь. 2000.
  2. 2,0 2,1 Оледенение дунайское // Геологический словарь: в 2-х томах. — М.: Недра. Под редакцией К. Н. Паффенгольца и др.. 1978.
  3. Barthel Eberl: Die Eiszeitenfolge im nördlichen Alpenvorlande — Ihr Ablauf, ihre Chronologie auf Grund der Aufnahme im Bereich des Lech- und Illergletschers. Filser, Augsburg 1930.
  4. 4,0 4,1 Habbe 2007, S. 72 f.
  5. Lorraine E. Lisiecki, Maureen E. Raymo: A Plio-Pleistocene Stack of 57 Globally Distributed Benthic δ18O Records. In: Paleoceanography. Band 20, 2005 (pdf-Datei; 1,1 MB).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • K.A. Habbe, unter Mitarbeit von D. Ellwanger und R. Becker-Haumann: Stratigraphische Begriffe für das Quartär des süddeutschen Alpenvorlandes. In: T. Litt im Auftrag der Deutschen Stratigraphischen Kommission 2007 (Hrsg.): Eiszeitalter und Gegenwart/Quaternary Science Journal. 56, No. 1/2. E. Schweizerbart’sche Verlagsbuchhandlung (Nägele und Obermiller), ISSN 0424-7116, S. 66-83, doi:10.3285/eg.56.1-2.03.
  • T. Litt et al.: Das Quartär in der Stratigraphischen Tabelle von Deutschland 2002. In: Newsletters in Stratigraphie. Band 41, Nr. 1-3. Berlin, Stuttgart, S. 385—399 (Erläuterungen; pdf-Datei, 124 kB und Tabelle; pdf-Datei, 182 kB):