Անահիտ Դանիելյան
(Վերահղված է Դանիելյան Անահիտից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Անահիտ Թադևոսի Դանիելյան (մարտի 18, 1954, Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։ Արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ավարտել է Երևանի առևտրի տեխնիկումը, 1996 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ «ՀԱ» արվեստի կենտրոնի նախագահն է։ Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից։ Նրա շատ ստեղծագործություններ տպագրվել են հանրապետական մամուլում։ Վեց գրքերի հեղինակ է՝
- «Կարոտ» (1997)
- «Լուսե կանթեղ» (1998)
- «Սիրո գավաթ» (2007)
- «Սիրո առավոտ» (2009)
- «Ճերմակ մարգարիտ» (2010)
- «Հավերժահարս Որոտանի» (2014)
Անահիտ Դանիելյանը հանրապետության մարզերի տարբեր քաղաքներում կազմակերպել է «Պոեզիան երգի թևերով» գրական երաժշտական միջոցառումներ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի ոսկեգործության և արծաթագործության ցուցահանդեսի լավագույն մրցանակ, 2005
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2014
- Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անահիտ Դանիելյան(չաշխատող հղում)
- Սերն է շնչավորում աշխարհը
- Բաժանում