Անահիտ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անահիտ Դանիելյան
Anahit Danielyan.jpg
Ծննդավայր Դաստակերտ
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Անահիտ Թադևոսի Դանիելյան (Դաստակերտ, Սյունիքի մարզ), հայ բանաստեղծուհի։ Արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի առևտրի տեխնիկումը, 1996 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ «ՀԱ» արվեստի կենտրոնի նախագահն է։ Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից։ Նրա շատ ստեղծագործություններ տպագրվել են հանրապետական մամուլում։ Վեց գրքերի հեղինակ է՝

  • «Կարոտ», 1997 թ.
  • «Լուսե կանթեղ», 1998 թ.
  • «Սիրո գավաթ», 2007 թ.
  • «Սիրո առավոտ», 2009 թ.
  • «Ճերմակ մարգարիտ», 2010 թ.
  • «Հավերժահարս Որոտանի», 2014 թ.

Անահիտ Դանիելյանը հանրապետության մարզերի տարբեր քաղաքներում կազմակերպել է «Պոեզիան երգի թևերով» գրական երաժշտական միջոցառումներ[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի ոսկեգործության և արծաթագործության ցուցահանդեսի լավագույն մրցանակ, 2005 թ.
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2014 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ, 2014 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]