Դաղստանի լեռնային ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաղստանի լեռնային ոչխարի ցեղ (ռուս.՝ Дагестанская горная порода овец), ստեղծվել է 1934-1950 թվականներին, Դաղստանի ԻԽՍՀ-ում (այժմ՝ Դաղստանի Հանրապետություն), տեղական ոչխարների և վյուրտեմբերգյան խոյերի տրամախաչման միջոցով։

Մաքիների միջին կենդանի քաշը 52-55 կգ է, առավելագույնը՝ մինչև 92 կգ, խոյերինը՝ 80-85 և 132 կգ։ Մաքիների բրդատվությունը 3,3-3,5 կգ Է, խոյերինը՝ 5,5-6 կգ։ Բուրդը սպիտակ է, միատարր, նուրբ, 8-8,5 սմ երկարությամբ և 60 որակի։ Տարածված են լեռնային և հատկապես արտագնաց արոտային պահվածքի պայմաններին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 271