Գրունտապոմպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրունտապոմպերի գովազդ (Պոտիլովյան գործարան, 1902 թվական)

Գրունտապոմպ, ճնշումային խողովակաշարերով հիդրոխառնուրդը մղող, փոխադրող մեքենա։ Բարձակային տիպի միաստիճան, միակողմանի ներծծումով կենտրոնախույս պոմպ Է։ Տեղադրվում է լողացող և ցամաքային հողածծիչ կայաններում։

Շինարարական և հանքային աշխատանքների համար նախկին Խորհրդային Միությունում առաջին գրունտապոմպերը պատրաստվել են 1935 թվականին։ Ներկայումս թողարկվում են մինչն 12000 մ³/ժ արտադրողականությամբ (ըստ հիդրոխառնուրդի) և 0,9 Մն/մ² (90 մ ջրային սնդիկ) ճնշմամբ գրունտապոմպեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 238