Գրոզնենյան ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրոզնենյան ոչխարի ցեղ, չորադիմացկուն ոչխարի ցեղ։ ստեղծվել է 1938—51 թվականներին՝ Խորհրդային Միության Դաղստանի ԻՍՍՀ-ում (այժմ՝ Դաղստանի Հանրապետություն)՝ տեղական մերինոսների և ավստրալիական ոչխարների տրամախաչմամբ, խառնածինների հետագա ընտրությամբ ու զույգընտրությամբ։

Ոչխարները հարմարված են տափաստանային չոր կլիմայական պայմաններին։ Խոյերի կենդանի քաշը՝ մինչն 70—90, մաքիներինը՝ 45—50 կգ, բրդատվությունը՝ համապատասխանաբար 10—15 ն 5,5—7,5 կգ (առավելագույնը մինչն 25 կգ) է։ Բուրդը երկար է, խիա, փափուկ, նուրբ, մետաքսափայլ։ Մաքուր բրդի ելքը 45—55% է։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 120—140 գառ։

Տարածված է Մերձկասպյան ցածրությունում, Կալմիկիայում, Աստրախանի մարզում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 233