Գրիգորի Մուրիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Մուրիգին
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`բիաթլոնիստ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 18, 1995(1995-02-18) (24 տարեկան)
Ծննդավայր`Ուստ-Իշիմսկի շրջան, Օմսկի մարզ, Ռուսաստան

Գրիգորի Ալեքսանդրովիչ Մուրիգին (ռուս.՝ Григорий Александрович Мурыгин, փետրվարի 18, 1995(1995-02-18), Ուստ-Իշիմսկի շրջան, Օմսկի մարզ, Ռուսաստան), ռուս մարզիկ, դահուկորդ, բիաթլոնիստ: 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի պարալիմպիկ չեմպիոն և կրկնակի բրոնզե մրցանակակիր: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից զբաղվել է մարզական խաղերով «Ավանգարդ» օլիմպիական ուսումնական կենտրոնի բազայում: 2012 թվականից մասնագիտացել է դահուկային և բիաթլոնային սպորտում: Մարզվում է անձնական մարզիչ Ելենա Ալեքսանդրովնա Լովչենկոյի և մարզիչներ Իրինա Գրոմովայի և Ամիր Գումերովի մոտ: 2012 թվականին Աշխարհի գավաթում մեդալներ է նվաճել և արժանացել Ռուսաստանի սպորտի վարպետի թեկնածուի կոչման:

2014 թվականին եղել է Օմսկի թիվ 79 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ:

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պարալիմպիկ խաղեր

  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2014 թ.) - դահուկավազք, բաց էստաֆետ 4 x 2.5 կմ
  •  Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2014 թ.) - բիաթլոն, 15 կմ, տղամարդկանց, նստած
  •  Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2014 թ.) - դահուկավազք, սպրինտ 1 կմ, տղամարդկանց, նստած
  •  Բրոնզե (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2014 թ.) - բիաթլոն, 12,5 կմ, տղամարդկանց, նստած
  •  Բրոնզե (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2014 թ.) - դահուկավազք 10 կմ, տղամարդկանց, նստած

Աշխարհի առաջնություն

Դահուկավազք

  •  Ոսկի (Սոլեֆտեո, Շվեյցարիա, 2013 թ.) - 4 х 2,5 կմ, բաց էստաֆետ
  •  Արծաթ (Սոլեֆտեո, Շվեյցարիա, 2013 թ.) - 10 կմ, նստած
  •  Բրոնզե (Սոլեֆտեո, Շվեյցարիա, 2013 թ.) - 1 կմ, սպրինտ, նստած

Բիաթլոն

  •  Ոսկի (Սոլեֆտեո, Շվեյցարիա, 2013 թ.) - 7,5 կմ, նստած

Մրցանակներ և սպորտային կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]