Գրեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրեման, քարաժայռ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Բալու քաղաքի բերդի տարածքում։ Վրան կան ուրարտական սեպագիր արձանագրություններ։ Ժայռի մեջ կան փոքրիկ քարանձավներ, որոնց կողերին փորագրված են խաչեր։ Ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը հայերենի տառերը հորինելիս ճգնել է այս քարանձավում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 993 — 992 էջ։