Գումարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գումարիչ, թվաբանական սարքի հիմնական հանգույցը, որը կատարում է թվերի թվաբանական գումարում։ Կառուցվում է տարրական գումարող սխեմաներից, որոնք կատարում են գումարելիների համանուն կարգերի և նախորդ կարգից ստացված փոխանցման գումարում։ Գումարիչները լինում են հաջորդական և զուգահեռ գործողություն։ Հաջորդականը կազմված է մեկ տարրական գումարող սխեմայից, գումարումը կատարվում է հաջորդաբար՝ սկսած ամենացածր կարգի թվանշաններից։ Զուգահեռ գործողության գումարիչը․ կառուցվում է որոշակի քանակի (տվյալ թվաբանական սարքի համար ևաստատուն) տարրական գումարող սխեմաներից այնպես, որ գումարելիների համանուն կարգերի և նախորդ կարգից ստացված փոխանցման թվանշանների գումարումը (բոլոր կարգերի համար) կատարվում է միաժամանակ։ Ըստ կառուցվածքի գումարիչները լինում են համակցված (կառուցվում են տրամաբանական սխեմաների համակցմամբ) և կուտակող (կառուցվում են լորի գերների համակցմամբ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248