Գործառնական ռիսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործառնական ռիսկ, տարադրամի (արժույթի) հնարավոր կորուստ՝ առևտրային կամ այլ գործառնություններ կատարելիս։ Տրանսլյացիոն ռիսկը՝ տարադրամի հնարավոր կորուստն է գումարը մեկ տարադրամից մյուսը հաշվարկելիս, օրինակ՝ տարադրամի պարտքի գումարը ամենամյա վերագնահատման ժամանակ։ Համաշխարհային բանկային գործընթացում գործառնական ռիսկերի կառավարումը հիմնական և առաջնային խնդիրներից մեկն է համարվում։

Գործառնական ռիսկերը (engl. operational risk; germ. operationelles Risiko) համարվում են բանկային ռիսկերի հնագույն տեսակներից մեկը։ Գործառնական ռիսկերի պատճառով առաջացած կորուստները յուրաքանչյուր բանկի համար կարող են ճակատագրական դառնալ։ Այդպիսի օրինակներից են` 1995թ. Բարինգս բանկի $1.3 մլրդ. և Դաիվա բանկի` $1.4մլրդ. կրած կորուսները։[1]

Բանկային գործառնական ռիսկեր[խմբագրել]

Ըստ Բազելի կոմիտեի սահմանաման, գործառնական ռիսկ է համարվում ֆինանսական կորուստներ կրելու ռիսկը, որի առաջացման պատճառ են հանդիսանում ոչ ադեկվատ կամ բացակայող ներքին գործընթացները, մարդկանց ոչ պատշաճ գործունեությունը, համակարգերի աշխատանքի խափանումը և արտաքին գործոնները։ Այս սահմանման մեջ ներառված է նաև իրավական ռիսկը, սակայն ստրատեգիական և հեղինակության ռիսկերը ընդգրկված չեն։[2]

Ինչպես երևում է սահմանումից, բազելյան կոմիտեն առանձնացնում է գործառնական ռիսկերի չորս հիմնական տեսակներ`մարդկային գործոնի հետևանքով առաջացած ռիսկեր, ներքին գործընթացների ոչ պատշաճ իրականացման հետևանքով առաջացած ռիսկեր, համակարգերի խափանման հետևանքով առաջացած ռիսկեր և արտաքին գործոններից առաջացած ռիսկեր։

Մարդկային գործոնի հետևանքով առաջացած ռիսկեր են համարվում աշխատակիցների կողմից դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ իրականացված գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ինչպես փոքր, այնպես էլ բանկի համար էական չափերի հասնող կորուստների։ Այս տեսակի ռիսկերը համարվում են գործառնական ռիսկերի խոշորագույններից մեկը, որոնց հետևանքով բանկերը կարող են կրել ահռելի վնասներ։ Մարդկային գործոնի հետևանքով առաջացող գործառնական ռիսկերի օրինակներ են` սխալ տրամադրված խորհրդատվությունը, տվյալների սխալ ներբեռնումը, ինչպես նաև գողությունը, հարկերից խուսափումը, կոռուպցիան, խարդախությունը և այլն։

Ներքին գործընթացների ոչ պատշաճ իրականացման հետևանքով առաջացած ռիսկերից են` ոչ լիարժեք ներքին վերահսկողությունը, չիրականացված համակարգային համապատասխանեցումները կամ համաձայնեցումները, հանձնարարությունների և լիազորությունների ոչ ճշգրիտ բաշխումը կամ իրազեկումը։ [3] Ներքին վերահսկողության համակարգերի թերացումները հիմնականում տեղի են ունենում բանկային նոր արտադրանքների ստեղծման ընթացքում։[4]

Ինֆորմացիոն կամ կոմունիկացիոն համակարգերի հետևանքով առաջացած կորուստները կամ սխալները պատկանում են համակարգերի խափանման հետևանքով առաջացած ռիսկերի դասին։ Այս դասին են վերագրվում նաև ծրագրային և տեղեկատվական տեխնոլոգիաների խափանումները։ [5] Օրինակ 2008թ. պատշաճ և ապահով կոդավորման համակարգի բացակայության պատճառով հակերներին հաջողվել էր Սիթի բանկից գողանալ հաճախորդների PIN ծածկագրերը և բանկին հասցնել մոտ €1.3 մլն. վնաս։[6]

Բազելյան կոմիտեի կողմից սահմանած գործառնական ռիսկերի վերջին դասին են պատկանում երրորդ կողմի, կամ շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով առաջացած ռիսկերը։ Այստեղ խոսքը վերաբերում է ինչպես բնական աղետների` երկրաշարժների, ցունամիների, երկնաքարերի ընկնելու, այնպես էլ երրորդ կողմի գործողությունների հետևանքով առաջացած կորուստներին` ավտոմատացված կանխիկացման կետերի վնասելուն, ինկասացիոն մեքենաների վրա հարձակումներին, ահաբեկչությանը և այլն։[7] Բանկի համար արտաքին ռիսկեր են համարվում նաև իրավական և կարգավորման դաշտի փոփոխությունները։[8]

Գործառնական ռիսկերի հաշվարկման եղանակները։[խմբագրել]

Բազել 2-ի շրջանակներում բանկերը պարտավորվում են կապիտալ առանձնացնել ոչ միայն վարկային և շուկայական, այլ նաև գործառնական ռիսկերի դիմաց։ Գործառնական ռիսկերի դիմաց պահանջվող կապիտալը կարելի է հաշվարկել երեք եղանակով` ա) հիմնական բնութագրիչների մեթոդ, բ) ստանդարտացված մեթոդ և գ) առաջադեմ հաշվողական մեթոդ։[9]

ա) Գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մեթոդ։[խմբագրել]

Հիմնական բնութագրիչների մեթոդի (BIA) համաձայն գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

KBIA=\frac {1}{3}(\sum^3_{k=1} \alpha * GI_{k})

Որտեղ` KBIA -հիմնական բնութագրիչների մեթոդի համաձայն հաշվարկված կապիտալի չափն է, GI-հաշվետու տարվա զուտ եկամուտն է, α=15% ֆիքսված տոկոսադրույքն է։

Եթե որևէ տարվա զուտ եկամուտը բացասական է, ապա տվյալ տարվա գործառնական ռիսկի հաշվարկում այն չի ընդգրկվում։ Բացի այդ եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներում էլ զուտ եկամուտը փոքր կամ հավասար է եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում։

բ) Գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մեթոդ։[խմբագրել]

Գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մեթոդի ժամանակ բանակային գործառույթները բաժանվում են 8 գործառնական ուղղությունների` կորպորատիվ ֆինանսներ, գնումներ և վաճառք, մանրածախ բանակային ծառայություններ, առևտրային բանկային ծառայություններ, պահառուական գործառնություններ, ակտիվների կառավարում և բրոքերային գործառույթներ։ Ստանդարտեցված մոտեցման համաձայն գործառնական ռիսկի դիմաց պահվող կապիտալը հաշվարկվում է զուտ եկամուտը բազմապատկելով β գործակցով, որը տարբեր գործառնական ուղությունների համար ընդունում է տարբեր արժեքներ 12-18%-ի տիրույթում։ Այս մոտեցման համաձայն գործառնական ռիսկի դիմաց անհրաժեշտ կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

KSTA=\frac {1}{3}[\sum^3_{j=1} \max (0;\sum^8_{i=1} \beta_i GI_{i})]

Որտեղ` KSTA- գործառնական ռիսկի դիմաց անհրաժեշտ կապիտալն է, i-վերը նշված 8 գործառնական ուղղություններն են, β- ֆիքսված տոկոսադրույք է յուրաքանչյուր գործառնական ուղղության համար, GIi-ն i-րդ խմբի համար հաշվարկված դրական եկամուտն է :

Գործառնական ուղղություններ Business lines β գործակից
Կորպորատիվ ֆինանսներ Corporate finance (β1) 18%
Գնումներ և վաճառք Trading and sales (β2) 18%
Մանրածախ բանկային ծառայություններ Retail banking (β3) 12%
Առեւտրային բանկային ծառայություններ Commercial banking (β4) 15%
Վճարահաշվարկային ծառայություններ Payment and settlement (β5) 18%
Պահառուական գործառնություններ Agency services (β6) 15%
Ակտիվների կառավարում Asset management (β7) 12%
Բրոքերային գործառություններ Retail brokerage (β8) 12%

գ) Գործառնական ռիսկի հաշվարկման առաջադեմ հաշվողական մեթոդ։[խմբագրել]

Այս մեթոդը առավել կոմպլեքս և ռիսկերի նկատմամբ զգայուն մեթոդ է, որի կիրառման դեպքում բանկերին թույլատրվում է օգտագործել ներքին հաշվարկման մեխանիզմներ` գործառնական ռիսկերի դիմաց պահվող կապիտալի հաշվարկման համար։ Այս մեթոդին անցնելու բանկերի շահագրգռվածությունը պայամանավորված է նրանով, որ, որպես կանոն, ռիսկերի դիմաց պահվող կապիտալի բեռը նվազեցվում է։ [10] Համաձայն Ստանդարտների ներդնման խմբի Գործառնական ռիսկերի ենթախմբի (Operational Risk Subgroup of the Standards Implementation Group) կողմից կատարված հետազոտության արդյունքների, այն բանկերը, որոնք կիրառում են առաջադեմ հաշվողական մեթոդը, ավելի քիչ կապիտալ են պարտավորված պահել, քան հիմնական բնութագրիչների և ստանդարտեցված մեթոդ կիրառող բանկերը։ Առաջադեմ հաշվողական մեթոդ կիրառող բանկերը միջինում պահում են 10.8%-ի չափով կապիտալ, որը ակնհայտ ցածր է հիմնական բնութագրիչների մեթոդ (α=15%) և ստանդարտացված մեթոդ (β=12-18%) կիրառող բանկերի կողմից պահվող կապիտալից։[11]

Առաջադեմ հաշվողական մեթոդի կիրառման թույլտվություն ստանալու համար բանկերը պարտավոր են բավարարել` վերահսկողական մարմինների կողմից սահմանված, որոշակի քանակական և որակական պահանջների։ Բանկերը թույլտվությունը ստանում են որոշակի փորձաշրջան անցնելուց հետո, որի ընթացքում վերահսկող մարմիները հնարավորություն են ունենում գնահատելու այս մեթոդի հավաստիությունը և հուսալիությունը։ [12] Ավելին, բանկերը պետք է ստեղծեն ներքին տվյալների բազա, որտեղ պարտավոր են հավաքագրել ռիսկային իրադարձությունները և դրանց հետևանքով առաջացած կորուստները։ Բացի այդ նրանք հնարավորություն կունենան օգվելու արտաքին տվյալների բազաներից [13] , ինչպիսին են օրինակ` GOLD տվյալների բազան [14] , որը տրամադրվում է Բրիտանական բանկերի ասոցիացիայի կողմից, Offshor տվյալների բազան` տրամադրված Գերմանական հասարակական սեկտորի բանկերի ասոցիացիայի կողմից, և Algo FIRST տվյալների բազան` տրամադրված Algoritmics ընկերության կողմից։[15]



Հղումներ[խմբագրել]


[1] Այլ օրինակներ են` 2001թ. Նյու Յորք բանկի` $140 մլն., 2002թ. Իռլանդական Ալիեդ բանկի` $700 մլն., 2004թ. Ավստրալիայի ազգային բանկի` 306 մլն.ավս. դոլ., 2008թ. ՅուԲիԷս(UBS) բանկի` $37 մլրդ. և Սոշիեյթ Ջեներալ (Societe Generale)`$7.2 մլրդ., 2011թ. Caixa Geral բանկի €3.5 և Շինքին բանկի 40 մլն. և 2012թ. Դոտշե բանկի` €130.000 , Սիթիգրուփի $50 մլն. և Ալի Ֆայնենշլի $207 մլն. կրած կորուսները (see ÖffSchOR database):

[2] Basel Committee on Banking Supervision (2006) International Convergence of Capital Measurement and Capital Standards.

[3] Minz, Kirsten-Annette (2004). Operationelle Risiken in Kreditinstituten. Frankfurt am Main, Germany; Hölscher, Reinhold / Kalhöfer, Christian / Bonn, Rainer (2005). Die Bewertung operationeller Risiken in Kreditinstituten. In: Zeitschrift Finanzbetrieb. Vol. 7, S. 490-504

[4] Rünger, Petra/ Walther, Ursula (2004). Die Behandlung der operationellen Risiken nach Basel II: Ein Anreiz zur Verbesserung des Risikomanagements? Freiberg Working Paper

[5] Deng, Xiao Xia / Yang, Xiao Yun (2011). Measurement and Comparison of Operational Risk under the New Basel Capital Accord. International Conference on Business Intelligence and Financial Engineering. Conference Publication

[6] OffSchOR database.

[7] Minz, Kirsten-Annette (2004). Operationelle Risiken in Kreditinstituten. Frankfurt am Main, Germany

[8] Wagner, Peter (2002). Basel 2: Grundlegende Neuerungen zur bankenaufsichtsrechtlichen Behandlung operationaler Risiken. In: Zeitschrift für das gesamte Kreditwesen. Heft 3-4, S. 160-164.

[9] Basel Committee on Banking Supervision (2006) International Convergence of Capital Measurement and Capital Standards.

[10] Bayer, Verena (2012). Multivariate Modellierung operationeller Risiken in Kreditinstituten. Wiesbaden, Germany; Այս մեթոդի քննադատությունը կարող ենք տեսնել՝ Moosa, Imad (2008b). A critique of the advanced measurement approach to regulatory capital against operational risk. In: Journal of Banking Regulation. Vol. 9, pp. 151-164.

[11] Basel Committee on Banking Supervision (2009). Results from the 2008 Loss Data Collection Exercise for Operational risk.

[12] Baseler Ausschuss für Bankenaufsicht (2006). Internationale Konvergenz der Eigenkapitalmessung und Eigenkapitalanforderungen

[13] Baseler Ausschuss für Bankenaufsicht (2006). Internationale Konvergenz der Eigenkapitalmessung und Eigenkapitalanforderungen

[14] BBA GOLD (Global Operational Loss Database from British Banker Association)

[15] Algo FIRST form Algoritmics

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992թ