Jump to content

Գործամոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործամոլ` մարդ, որն աշխատում է հարկադրաբար։ Գործամոլն անկարող է սահմանափակել այն ժամանակը, որը նա ծախսում է աշխատանքի վրա՝ չնայած բացասական հետևանքների, ինչպիսիք են հարաբերությունները կամ առողջությունը փչացնելը[1]։

Այս երևույթի համար չկա ընդհանուր ընդունված բժշկական սահմանում, թեև սթրեսի որոշ ձևեր, իմպուլսների վերահսկման խանգարումը, օբսեսիվ-կոմպուլսիվ անհատականության խանգարումը և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կարող են կապված լինել աշխատանքի հետ:Էրգոմանիան սահմանվում է որպես «աշխատանքի նկատմամբ չափից ավելի նվիրվածություն, հատկապես որպես հոգեկան հիվանդության ախտանիշ»[2][3]։

Գերակտիվության մշակույթի երևույթը, անտեսելով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռությունը, կարող է սրել գործամոլությունը[4][5]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառն ինքնին պորտմանտո է, որը կազմված է «գործ» և «մոլագար» բառերից։ Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի, այդ բառը իր նախնական տեսքով առաջին անգամ հայտնվել է Կանադայում, Toronto Daily Star-ի ապրիլի 5-ի համարում` 6-րդ էջում,1947թ.-ին`Անանուն ալկոհոլիկների մասին բառախաղային ակնարկով.

Եթե դուք տառապում եք աշխատանքի հանդեպ անհաղթահարելի տենչով, զանգահարեք Workaholics Synonymous, և ապաքինված աշխատողը կօգնի ձեզ վերադառնալ երջանիկ անգործությանը[6]։

«Գործամոլ» եզրույթը վերաբերում է վարքի տարբեր տեսակների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գնահատականը։ Օրինակ, գործամոլությունը երբեմն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են դրական կերպով արտահայտել իրենց նվիրվածությունը կարիերային։ Քննարկվող «աշխատանքը» սովորաբար կապված է վարձատրվող աշխատանքի հետ, բայց այն կարող է վերաբերել նաև անկախ զբաղմունքներին, ինչպիսիք են սպորտը, երաժշտությունը, արվեստը և գիտությունը։ Այնուամենայնիվ, եզրույթն ավելի հաճախ օգտագործվում է`վերաբերելով բացասական վարքագծի օրինակին։ Հայտնի է, որ նման վարքագիծը բնութագրվում է աշխատանքի վրա ավելորդ ժամանակ ծախսելով, քրտնաջան աշխատելու ներքին պարտադրանքով և ընտանեկան և այլ սոցիալական հարաբերությունների անտեսմամբ[7]։

Հետազոտողները պարզելեն, որ շատ դեպքերում աշխատանքի հետ կապված անդադար գործունեությունը շարունակվում է նույնիսկ այն բանից հետո, երբ այն արդեն ազդել է մարդու փոխհարաբերությունների և ֆիզիկական առողջության վրա:Ենթադրվում է, որ դրա պատճառները անհանգստությունն են, ցածր ինքնագնահատականը և մտերմության հետ կապված խնդիրները։ Ավելին, գործամոլները հակված չեն աշխատանքային առաջադրանքները ուրիշների հետ կիսել և հակված են բարձր ցուցանիշներ գրանցել բնավորության այնպիսի գծերի առումով, ինչպիսիք են նևրոտիզմը, պերֆեկցիոնիզմը և բարեխղճությունը։

Կլինիկական հոգեբան Բրայան Է. Ռոբինսոնը գործամոլների համար առանձնացնում է երկու առանցք՝ աշխատանքի մեկնարկ և աշխատանքի ավարտ։ Նա հետաձգելու վարքագիծը կապում է և՛«վայելող գործամոլներ»-ի(նրանք, ովքեր ունեն աշխատանքի նախաձեռնության/ավարտի ցածր մակարդակ), և՛«ուշադրության պակաս ունեցող գործամոլներ»-ի (նրանք, ովքեր ունեն աշխատանքի նախաձեռնության բարձր և ավարտի ցածր մակարդակ)հետ, ի տարբերություն «Բուլիմիայով տառապող» և «Անխնա» գործամոլների, որոնք երկուսն էլ ունեն աշխատանքի ավարտման բարձր մակարդակ[8]։

Գործամոլությունը Ճապոնիայում համարվում է լուրջ սոցիալական խնդիր, որը հանգեցնում է վաղ մահվան`հաճախ աշխատանքի ժամանակ, մի երևույթ, որը կոչվում է karōshi: 2000 թվականին Ճապոնիայի վարչապետ Կեյզո Օբուչիի մահացու կաթվածի պատճառը չափազանց շատ աշխատանքն էր[9]։ Չափազանց շատ աշխատանքից մահը ոչ միայն Ճապոնիային է բնորոշ. 2013 թվականին Լոնդոնում Bank of America-ի պրակտիկանտը մահացավ 72 ժամ անընդմեջ աշխատելուց[10]։

Գործամոլները հակված են ավելի քիչ արդյունավետ լինել, քան մյուս աշխատողները, քանի որ նրանք դժվարանում են աշխատել որպես թիմ, դժվարանում են վստահել գործընկերներին կամ ստանձնել կազմակերպչական խնդիրներ՝ միանգամից չափազանց շատ աշխատանք վերցնելու պատճառով[11]:Ավելին, գործամոլները հաճախ տառապում են քնի պակասից, ինչը հանգեցնում է ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարմանը[12]։

Բիզնես ռիսկը, որը գործամոլությունը ներկաացնում է, թերագնահատված ռիսկն է ընկերությունների և մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, որը կարող է դառնալ գոյութենական  սպառնալիք բիզնեսի համար[13]։

  1. Ruggeri, Christine (2022 թ․ նոյեմբերի 28). «Research Shows Hustle Culture Does More Harm Than Good». Leaders.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Medical Definition of ERGOMANIA». Merriam-Webster Medical Dictionary. 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  3. Van Houdenhove, Boudewijn; Neerinckx, Eddy (1999). «Is "Ergomania" a Predisposing Factor to Chronic Pain and Fatigue?». Psychosomatics. 40 (6): 529–530. doi:10.1016/S0033-3182(99)71197-7. ISSN 0033-3182. PMID 10581987.
  4. Griffith, Erin (2019 թ․ հունվարի 26). «Why Are Young People Pretending to Love Work?». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  5. Da Costa, Celinne (2019 թ․ ապրիլի 28). «Stop Idolizing Hustle Culture And Do This Instead». Forbes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  6. "workaholic, n. and adj." in Oxford English Dictionary Third Edition (September 2014)
  7. Quinones, Cristina; Griffiths, Mark D. (2015 թ․ հոկտեմբեր). «Addiction to Work: A Critical Review of the Workaholism Construct and Recommendations for Assessment». Journal of Psychosocial Nursing and Mental Health Services (անգլերեն). 53 (10): 48–59. doi:10.3928/02793695-20150923-04. ISSN 0279-3695. PMID 26489104.
  8. Robinson, Bryan E. (2001). Chained to the Desk: A Guidebook for Workaholics, Their Partners and Children, and the Clinicians Who Treat Them. New York: New York University Press. էջ 62. ISBN 0-8147-7480-6.
  9. Daniel Griffiths (2000 թ․ ապրիլի 4). «Japan's workaholic culture». BBC News Online. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Bank of America To Improve Working Conditions After Intern Death». HuffPost. 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «The Hidden Costs of Workaholism». Fast Company. 2009 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  12. «The Human Brain - Sleep and Stress». Fi.edu. 2007 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  13. Meissner, Ulrike Emma (2018). Business Risk Workaholism, Management challenges and action guidelines for professional practice. Berlin: Berlin Peter Lang. ISBN 978-3-631-76634-7.
Եթե դուք տառապում եք աշխատանքի հանդեպ անհաղթահարելի տենչով, զանգահարեք Workaholics Synonymous, և ապաքինված աշխատողը կօգնի ձեզ վերադառնալ երջանիկ անգործությանը[1]։
  1. "workaholic, n. and adj." in Oxford English Dictionary Third Edition (September 2014)