Գործակալական համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործակալական համաձայնագիր, գործակալի և պրինցիպալի (իր հաշվին և իր անունով գործարքին կամ գործառնությանը մասնակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի) միջև կնքվող համաձայնագիր, ուր նշվում է շուկայում գործակալի վիճակը մյուս կողմի նկատմամբ (հասարակ գործակալ, մենաշնորհային գործակալ, գործակալ վաճառքի կամ առաջին ձեռքի առավելային իրավունքով)։ Համաձայնագրում որոշվում են գործակալի աշխատանքի պայմանները որպես ներկայացուցչի, միջնորդարարի (միջնորդական վարձատրության պայմանագիր), հավատարմատարի (հանձնարարության պայմանագիր) և գնորդի (առքուվաճառքի պայմանագիր)։ Համաձայնագրում որոշվում են նաև գործակալի վարձատրման ձևերն ու եղանակները։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992թ