Գործադիր մեխանիզմ
Գործարկիչը մեքենայի այն բաղադրիչն է, որը ստեղծում է ուժ, պտտող մոմենտ կամ Տեղափոխություն (ֆիզիկա), երբ դրան մատակարարվում է էլեկտրական, պնևմատիկ կամ հիդրավլիկ մուտքային ուժ որևէ համակարգում (կոչվում է գործողության համակարգ): Ազդեցությունը սովորաբար առաջանում է վերահսկվող եղանակով:[1] Գործարկիչ մեխանիզմը խթանը՝ մուտքային ազդանշանը, վերածում է մեխանիկական էներգիայի անհրաժեշտ ձևի: Այն փոխարկչի տեսակ է:.[2] Պարզ ասած՝ այն «շարժիչ» է:
Գործարկիչը պահանջում է կառավարման սարք (որը կառավարման ազդանշան է տալիս) և էներգիայի աղբյուր: Կառավարման ազդանշանը համեմատաբար ցածր էներգիա է և պահանջում, կարող է լինել լարում, էլեկտրական հոսանք, պնևմատիկ կամ հիդրավլիկ հեղուկի ճնշում, կամ նույնիսկ մարդկային ուժ[3] Էլեկտրական, հիդրավլիկ և պնևմատիկ իմաստով, դա ավտոմատացման կամ ավտոմատ կառավարման ձև է։
Ստացված տեղաշարժը սովորաբար գծային կամ պտտական է, ինչպես համապատասխանաբար գծային և պտտական շարժիչները: Պտտական շարժումն ավելի բնական է մեծ տեղաշարժեր կատարող փոքր մեքենաների համար: Առաջատար պտուտակի միջոցով պտտական շարժումը կարող է հարմարեցվել գծային ակտուատորի դեր կատարելու համար (որն առաջացնում է գծային շարժում, բայց գծային շարժիչ չէ):
Գործարկիչների մեկ այլ լայն դասակարգումը դրանք բաժանում է երկու տեսակի՝ աստիճանական շարժիչով ակտուատորներ և անընդհատ շարժիչով ակտուատորներ: Քայլային շարժիչները աստիճանական շարժիչով ակտուատորների տեսակներից մեկն են: Շարունակական շարժիչով ակտուատորների օրինակներից են հաստատուն հոսանքի մոմենտի շարժիչները, ասինխրոն շարժիչները, հիդրավլիկ և պնևմատիկ շարժիչները և մխոց-գլանային շարժիչները (խաչիկներ):[4]
Գործարկիչների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխանիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարկիչը կարող է լինել պարզապես մեխանիզմ, որը շարժվման մեջ է դրվում համակարգի այլ մասերի շարժումների կամ ուժերի միջոցով: Օրինակ, շարժիչի կողմից շարժման մեջ դրվող բաշխիչ լիսեռները շարժման մեջ են դնում ներքին այրման շարժիչների մուտքի և արտանետման փականները:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Escudier, Marcel; Atkins, Tony (2019). A Dictionary of Mechanical Engineering. doi:10.1093/acref/9780198832102.001.0001. ISBN 978-0-19-883210-2.[Հղում աղբյուրներին]
- ↑ Butterfield, Andrew J.; Szymanski, John, eds. (2018). A Dictionary of Electronics and Electrical Engineering. doi:10.1093/acref/9780198725725.001.0001. ISBN 978-0-19-872572-5.[Հղում աղբյուրներին]
- ↑ Nesbitt, Brian (2007). Handbook of Valves and Actuators. էջ 2. doi:10.1016/B978-1-85617-494-7.X5027-5. ISBN 978-1-85617-494-7.
- ↑ De Silva, Clarence W. (2004). Mechatronics. էջ 761. doi:10.1201/b12787. ISBN 978-0-203-50278-5.