Գոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոսթինգ ( անգլ.՝ ghosting; ghost «ուրվական») Սա ցանկացած հարաբերությունների կտրուկ դադարեցում է՝ առանց նախազգուշացման կամ հնարավոր պատճառների բացատրության։ Տարբեր ոլորտներում այս տերմինի կիրառման ակտիվ աճը տեղի ունեցավ 2010-ական թվականներին[1]։ Առաջին պաշտոնական կիրառումը տեղի է ունեցել 2015 թվականին «Collins English Dictionary»-ի կողմից[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսթինգը հարաբերություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսթինգը հարաբերություններում մարդկանց միջև ռոմանտիկ կամ ընկերական հարաբերություններին վերջ տալու միջոցներից մեկն է։ Այս ոլորտում ֆենոմենը առանձնահատուկ ժողովրդականություն է ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման բարձր ժողովրդականության շնորհիվ (տեքստային հաղորդագրություններ, առցանց ծանոթություններ, սոցիալական ցանցեր և այլն)։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից և շփումներից խուսափելուց, հնարավոր է դադարեցնել փոխհարաբերությունները՝ արգելափակելով մարդուն սոցիալական ցանցերում և անտեսելով կապի մեջ մտնելու ցանկացած փորձ[3]։

Գոսթինգի կիրառումը հարաբերությունները դադարեցնելու ամենացավոտ միջոցներից է։ Ենթադրվում է, որ մերժված անձի համար մերժվածության զգացումը ազդում է ուղեղի նույն մասերի վրա, ինչ ֆիզիկական ցավը։ Զգացմունքային առումով մարդը կարող է զգալ անորոշություն, շփոթվածություն, անհանգստություն, ինքնագնահատականի մակարդակի կտրուկ նվազում և այլն։

Գոսթինգի պատճառներն են[4]

  • Վախ էմոցիոնալ տհաճություն զգալուց։
  • Սեփական վարքագիծը բացատրելու դժկամություն։
  • Զուգընկերոջ՝ ոչ ճիշտ արձագանքի հանդեպ վախ։

Աշխատանքային գոսթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսթինգը հանդիպում է նաև աշխատող-գործատու հարաբերությունների ոլորտում[5]։ Այն կարող է առաջանալ աշխատանքի ցանկացած փուլում՝ պաշտոնի համար նախնական հարցազրույցից մինչև կոնկրետ առաջադրանք կատարելիս գործատուի հետ փոխհարաբերությունների խաթարումը։

Գոսթինգը կարող է առաջանալ և՛ աշխատողի, և՛ գործատուի կողմից։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք որոշում են վերջինիս առաջացման հավանականությունը։ Դրանք են.

  • Աշխատանքի վայրի բնութագրերը, ընկերության գտնվելու տարածաշրջանը, մասնագիտացումը, աշխատանքային պայմանները, կազմակերպության հեղինակությունը և այլն[6],
  • Թեկնածուի կամ արդեն իսկ աշխատողի անհատական բնութագրերը՝ տարիքը, կրթությունը, յուրահատուկ հմտությունները, հոգեբանական խնդիրները ընտանիքում կամ աշխատանքային թիմում, վատ սովորությունների կամ հակումների առկայությունը և այլն [7],
  • Գործատուի բնութագրերը, ով «մեռած» թափուր աշխատատեղեր է տեղադրում շուկայի իրավիճակի և թեկնածուների մակարդակի գնահատման համար[8], հսկայական թվով պոտենցիալ աշխատողների առկայությունը և այլն [9],
  • Գործատուի բնութագրերը, ով դիմում է գոսթինգի՝ գործող աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները խզելու համար՝ դրսևորելով ոչ պրոֆեսիոնալիզմ, անպատասխանատվություն, բռնակալություն, սադիզմ և այլն,

Գոսթինգը բավականին տարածված երևույթ է։ Համաձայն «HeadHunter»-ի կատարած հետազոտության՝ 287 ռուս գործատուներից միայն 10%-ը երբեք չի հանդիպել այս երեւույթին։ Մնացած 36%-ը մոտ 9 անգամ գոսթինգի է ենթարկվել[10]։

Լրատվության ոլորտում աշխատող մարդիկ գործիչները բազմիցս դարձել են գոսթինգի զոհեր[11][12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա դիրքորոշում, որը հերքում է այն փաստը, որ գոսթինգը նոր երեւույթ է[13]։ Այս տերմինի առաջացման հիմնական պատճառը վերջին ժամանակներում ռոմանտիկ հարաբերությունները դադարեցնելու համար այս ռազմավարության կիրառման կտրուկ աճն էր[14],ինչպես նաև հայտնի անձանց կողմից գոսթինգի ցանկացած դրսևորման մասին ակտիվ բարձրաձայնումը[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «7 Essential Psychological Truths About Ghosting» (անգլերեն)։ Psychology Today։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  2. «"Ghosting" is now in the dictionary - so is dating etiquette dead?» (անգլերեն)։ The Independent։ 2015 թ․ նոյեմբերի 9։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  3. Bahar Gholipour-Staff Writer 2019-02-02T14:16:26Z Human Nature։ «Why Do People Ghost?» (անգլերեն)։ livescience.com։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  4. «This Is Why Ghosting Hurts so Much» (անգլերեն)։ Psychology Today։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 17-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  5. «Что такое трудовой гостинг и как распознать призраков среди нас»։ РБК.Стиль։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  6. Гостинг: инструкция по применению Archived 2019-11-03 at the Wayback Machine. // HR по-русски. HR блог, 2019-11-03
  7. «У миллениалов новый тренд — они без объяснений сливаются с работы. Это гостинг» (ռուսերեն)։ MediaLeaks։ 2019 թ․ հունվարի 16։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  8. «Почему отклики на вакансии остаются без ответа»։ The Village։ 2015 թ․ հոկտեմբերի 19։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  9. «How people are 'ghosting' their employers» (անգլերեն)։ www.bbc.com։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  10. Служба исследований HeadHunter (2019 թ․ մարտի 4)։ «Гостинг: результаты опроса работодателей»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  11. «15 Celebs Who've Been Ghosted» (անգլերեն)։ TheTalko։ 2017 թ․ հունվարի 17։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  12. «Celeb Ghost Stories: 10 Terrifying Tales to Scare You from Dating Ever Again» (անգլերեն)։ PEOPLE.com։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  13. «The Truth About Ghosting to End a Relationship» (անգլերեն)։ Psychology Today։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  14. Narissra M. Punyanunt-Carter, Jason S. Wrench Ghosting as a relationship dissolution strategy in the technological age // The impact of social media in modern romantic relationships. — Lexington Books. — С. 219–235. — ISBN 800-462-6420
  15. «Charlize Theron Gets a Black Belt in Ghosting» (անգլերեն)։ The Cut։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3 
  16. Molly Pike (2019 թ․ հոկտեմբերի 14)։ «Miley Cyrus hints she was 'ghosted' by Liam Hemsworth after split»։ mirror։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3