Գնդապետ Շալիգինի սպասումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդապետ Շալիգինի սպասումը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԹայմուրազ Զոլոև
ԴերակատարներԲորիս Գալկին
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա

«Գնդապետ Շալիգինի սպասումը» (ռուս.՝ «Ожидание полковника Шалыгина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Թիմուր Զոլոևը 1981 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի ամառ։ Խորհրդային զինվորների խմբին հանձնարարվել է շտապ գերմանական թիկունքից ռազմաճակատի գծով հանել խորհրդային հետախույզին։ Նրան պետք է հասցնել գնդապետ Շալիգինի (Նիկոլայ Գրինկո) մոտ, որն սպասում է կարևոր զեկուցման։ Երեք ուղեկցորդներից կենդանի է մնում միայն շարքային Բելովը (Բորիս Գալկին), որը կարողանում է հաղթահարել իրեն բաժին ընկած բոլոր փորձությունները և կատարել հրամանատարության առաջադրանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Գալկին – շարքային Բելով, Պյոտր Իվանովիչ
  • Վիկտոր Պլյուտ – Գեորգի Վալերիանովիչ (հնչյունավորող՝ Վլադիմիր Զամանսկի)
  • Սերգեյ Կագակով – Սաշա Իվիցկի
  • Ալեքսեյ Զոլոտնիցկի – Ստանիկով
  • Յախյե Ֆայզուլաև – Շարաֆ
  • Ռուստամ Տուրաև – Ուլմաս
  • Վալերի Պոլետաև- Տելնով
  • Վլադիմիր Անտոնով – Սավչենկո
  • Իրինա Պոնոմարյովա – Յուլյա
  • Վլադիմիր Բորչանինով – Ագաֆոնով
  • Նիկոլայ Գրինկո – Շալիգին
  • Անատոլի Գուրև – էպիզոդ
  • Բորիս Մատվեև – էպիզոդ
  • Տատյանա Զախարովա – էպիզոդ
  • Դմիտրի Նալիվայչուկ – էպիզոդ
  • Իվան Մորոզով – էպիզոդ
  • Յանիս Պաուկշտելո – գերմանացի սպա
  • Պյոտր Յուրչենկով ավագ – կապիտան
  • Սերգեյ Կաչանով – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Գլազով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Թիմուր (Թայմուրազ) Զոլոև
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Ռեմիշևսկի
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Շինկևիչ, Ալեքսեյ Բոկատով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Պտիչկին
  • Երգի տեքստի հեղինակ՝ Գրիգորի Գլազով
  • Հնչյունային օպերատորներ՝ Վ. Ֆրոլկով, Լ Կուզնիցկի
  • Մոնտաժող՝ Մ. Ռադկո
  • Ռեժիսորներ՝ Լ. Լարիոնովա, Վ. Կոլեգաև
  • Օպերատոր՝ Ս. Կոլբինև
  • Գրիմը՝ Զ. Գուբինա
  • Կոստյումներ՝ Ն. Մելնիչուկ
  • Խմբագիր՝ Ն. Նեկրասովա
  • Գլխավոր խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Գ. Ֆ. Տուրշատով
  • Խորհրդատուներ՝ փոխգնդապետ Վ․ Ֆալեցկ, Վ. Վենգեր
  • Ռեժիսորի օգնականներ՝ Մ. Իվանովա, Լ. Կարպովա, Լ. Օսիպովա, Տ. Չեռնուխա
  • Լույսի վարպետ՝ Վ. Լոգվինով
  • ԽՍՀՄ Պետկինոյի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Վ. Վասիլև
  • Տնօրեն՝ Գալինա Սոկոլովա
  • Կասկադյորներ՝ Յու․ Վեյսպալ, Օլեգ Ֆեդուլով, Ա. Ֆիլատով, Ն. Սիսոև

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ, Օդեսայի կինոստուդիա, 1981 թվական, գունավոր, 87 րոպե[2]։
  • Պրեմիերան՝ 1982 թվականի օգոստոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գնդապետ Շալիգինի սպասումը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Ожидание полковника шалыгина // Энциклопедия кино. — 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]