Գնային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գնային պատերազմ, տնտեսական եզրույթ, որը նկարագրում է ապրանքների և ծառայությունների գների հաջորդական իջեցումների շարքը, որը լինում է շուկայական սուր մրցակցության պայմաններում[1]։

Կարճաժամկետ պլանում գնային պատերազմում շահում են սպառողները, ովքեր սովորական ապրանքը կամ ծառայությունը ձեռք են բերում ավելի էժան գնով։ Հաճախ գնային պատերազմները վնասում են կազմակերպություններին, քանի որ տեղի է ունենում սահմանային շահույթի անկում։ Այն կարող է հարցականի տակ դնել շուկայում կազմակերպության մնալ֊չմնալու հարցը։ Շուկայում մրցակցի հեռանալուց հետո մենաշնորհ ունեցող կազմակերպությունը նորից կարող է բարձրացնել գինը, ընդ որում՝ ավելի բարձր, քան գնային պատերազմից առաջ էր, ինչը բացասաբար է անդրադառնում սպառողների վրա, ովքեր արդեն զրկված են շուկան լքած մրցակցի մոտ գնալու հնարավորությունից։

Միջին տևողության և երկարաժամկետ պլանում գնային պատերազմը կարող է բերել շուկայում մեծ, լիդեր կազմակերպությունների գերակշռմանը։ Որպես կանոն, ոչ մեծ կազմակերպությունները, որոնք աշխատում են «ավելի բարձր եզրի վրա» իրենց ավելի քիչ ծախսերի շնորհիվ և որոնք չեն կարող տնտեսումից մասշտաբային եկամուտ ստանալ, դադարում են մրցունակ լինել ու ստիպված հեռանում են շուկայից։ Այդ դեպքում հաղթում են մեծ կազմակերպությունները և պարտվում փոքրերն ու դրանց բաժնետերերը։ Երկարաժամկետ պլանում հաճախ տուժում են սպառողները, քանի որ կրճատվում է շուկայում կազմակերպությունների քանակը, գները նորից աճում են, երբեմն՝ գնային պատերազմից առաջ առկա գներից էլ ավելի բարձր։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնային պատերազմի հիմնական պատճառներն են․

  • Գնագոյացումը շուկա մտնելիս․ Շուկա մտնելիս նոր մրցակիցը հաճախ ավելի ցածր գին է առաջարկում, քան հայտնի, շուկայում արդեն առկա բրենդերը։
  • Օլիգոպոլիա․ Եթե այդ ոլորտում առկա է օլիգոպոլիստիկ կառուցվածք (կան քիչ մրցակիցներ), ապա շուկայի մասնակիցները մշտադիտարկում են մրցակիցների առաջարկած գները և պատրաստ են արագ կերպով արձագանքել։
  • Գործողությունների օպտիմալացում․ վաճառողը, ցանկանալով օգտվել «մասշտաբի տնտեսումից», կարող է ավելի հակված լինել գների իջեցմանը, քան ժամանակավորապես դադարին կամ ապրանքի կամ ծառայության արտադրության կրճատմանը, քանի որ այն կբերի սովորական բիզնես֊գործընթացների փոփոխությանը և շուկայի մասնաբաժնի հնարավոր կորստին։ Ինչպես նաև, ավելի էֆեկտիվ բիզնես֊գործընթացների ժամանակ հնարավոր է ծախսի նվազեցում և որպես հետևանք կառաջանա գնի իջեցման հնարավորություն շուկայի մասնաբաժնի մեծացման համար։
  • Սնանկության հնարավորություն․ Այն կազմակերպությունները, որոնց սպառնում է սնանկության վտանգը, կարող են ստիպված լինել իջեցնել գները՝ ցանկացած միջոցով փողի մուտքի մեծացման համար և կազմակերպության համար կենսական կարևոր պարտականությունների կատարման համար։
  • Գիշատիչ գնագոյացում (դեմպինգային գներ)․ Հաստատուն շուկայական դիրք ունեցող վաճառողը, տեղեկատվություն ունենալով մրցակիցների ունեցած դժվարությունների վերաբերյալ, կարող է պլանավորված կերպով փորձել դուրս հանել մրցակցին շուկայից՝ իջեցնելով գինը նույնիսկ ինքնարժեքից։
  • Մրցակցություն․ Շուկայի մասնակիցներից մեկը կարող է ընտրել մրցակցի համար կարևոր ապրանք և շուկա հանել դրա ավելի էժան նմանակը։ Սակայն այս ոլորտի քննադատներն ասում են, որ ավելի նպատակահարմար է մրցունակ նոր բրենդի ստեղծումը՝ առանց գների իջեցման։
  • Ապրանքի տեսակավորում․ Սպառողական հատկություններով և շուկայում մրցունակությամբ իրար նման ապրանքների համար գների իջեցումը կարող է որոշիչ լինել շուկայական բաժնետոմսի մեծացման համար։

Արձագանքը գնային պատերազմի սկզբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնային պատերազմի նկատմամբ առաջին արձագանքը պետք է լինի մանրակրկտորեն ստուգված։ Պարտադիր է փորձել հասկանալ՝ արդյոք մրցակցի գործողությունները երկարաժամկետ պլանով են կատարվելու, թե դա ապրանքը կամ ծառայությունը գովազդելու կամ առաջ տանելու ակցիա է։ Վերջինիս դեպքում առավել նպատակահարմար է որոշ ժամանակ ոչ մի կերպ չարձագանքել։

Այն դեպքում, երբ մրցակցի գործողություններն ունեն երկարաժամկետ ընթացք, ապա հնարավոր են հետևյալ դեպքերը․

  • Գների իջեցում․ Ամենաակնհայտ և հայտնի պատասխան քայլն է մրցակիցների գործողություններին։ Թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն, սակայն իջեցնում է եկամուտը։ Պատասխան գործողության այս ձևն ընտրելիս գների իջեցումը պետք է կատարվի առավելագույնս արագ կամ մրցակիցը գոնե պետք է նշան ստանա կռվին պատրաստ լինելու վերաբերյալ։
  • Պահել գինը․ ենթադրելով, որ մրցակիցը սխալ է թույլ տվել և այդպիսի գործողությունները չեն ազդի շուկայի մասնաբաժնի վրա։
  • Բաժանել ապրանքը․ շուկա հանել երկու ապրանք՝ հին մեկի փոխարեն։ Առաջինը վաճառել պրեմիում գնով, իսկ երկրորդը՝ այն գնով, որով վաճառում է մրցակիցը։
  • Այլ գործողություններ․ Հնարավոր են նաև մի շարք այլ տարբերակներ՝ որակի բարձրացում, գովազդային ակտիվության մեծացում և այլն։

Գնային պատերազմի դադարեցման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի երեք եղանակ, որոնց միջոցով կարելի է դադարեցնել գնային պատերազմը․

  • Գաղտնի համաձայնեցում՝ կարտելների ստեղծում
  • Միավորում (կոնսոլիդացիա)՝ մրցակիցներին կուլ տալը, պատերազմի մասնակիցները կարող են սկսել համագործակցել իրար հետ
  • Շուկայի մյուս մասնակիցներին նշանների ուղարկում՝ կազմակերպությունները կարող են դրսևորել որոշակի կանոնների հետևելու ցանկություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]