Գյունգնե (գազակոնդեսատային հանքավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյունգնե, տեղամաս 15/9, անգլ.՝ Gungne, Նորվեգիայի մայրցամաքային տարածքների խութում տեղակայված նավթագազային հանքավայրերի խումբ։ Հայտնաբերվել է 1982 թվականին, շահագործման է հանձնվել 1996 թվականին[1]։

Գյունգնե հանքավայրը հանդիսանում է Սլեյպներ նավթագազային խոշոր հանքավայրի կցորդը։ Այն շահագործում են Sleipner A հարթակից։ Նավթագազային պաշարները գնահատվում են 10 միլիարդ մ³ գազ և 5 միլիոն տոն գազային կոնդենսատ[1]։

Շահագործող ընկերությունն է նորվեգական նավթային ընկերությունը՝ Ստատօիլը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]