Գյուղատնտեսական մթերքի շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական մթերքի շուկա, կենդանական ծագման մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի և սննդամթերքի առուվաճառքի իրականացման վայր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական մթերքի շուկայում արգելվում է ոչ պարենային ապրանքների (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների) և կենդանիների վաճառքը։ Փորձաքննություն պահանջող գյուղատնտեսության արտադրանքի որակի ստուգման համար գյուղատնտեսական մթերքի շուկայում պետք է լինի համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա։ 2012 թվականից ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի նախաձեռնությամբ գյուղատնտեսական մթերքի շուկաներ կազմավորվել և շաբաթ-կիրակի օրերին գործում են Երևանի տարբեր հատվածներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։