Գյուղատնտեսական կենդանիների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների ընտանիք, բարձր մթերատու տոհմային կենդանիների խումբ, որը բաղկացած է բարձրարժեք էգ հիմնադիր կենդանիների մի շարք սերունդներից, որոնք ըստ մարմնակազմվածքի և մթերատվության ու նպատակադիր տոհմական աշխատանքներով նման են նրանց։ Կենդանիների գծերի համեմատ ընտանիքն ավելի բազմաքանակ է և սովորաբար կազմում է տոհմական հոտի կառուցվածքային միավորը։ Ընտանիքը հնարավորություն է տալիս ավելի լավ պլանավորել տոհմական զույգընտրությունը, կողմնորոշվել ոչ միայն յուրաքանչյուր կենդանու անհատական որակների, այլև ողջ ընտանիքի առանձնահատկությունների ուղղությամբ։ Գյուղատնտեսական կենդանիների ընտանիքի օգտագործումը հաճախ հնարավորություն է ընձեռնում տոհմական աշխատանքները կատարելագործել ոչ միայն հոտի ներսում, այլև ազդեցություն գործել ցեղերի զարգացման վրա ամբողջապես։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։