Jump to content

Գյուղաբնակ կանանց միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղաբնակ կանանց միջազգային օր
միջազգային օր Խմբագրել Wikidata
ԱմսաթիվՀոկտեմբերի 15 Խմբագրել Wikidata

Գյուղաբնակ կանանց միջազգային օրն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 15-ին՝ նպատակ ունենալով կարևորել գյուղական տարածքներում կանանց դերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղաբնակ կանանց առաջին միջազգային օրը նշվել է 1995 թվականի հոկտեմբերի 15-ին և այն խրախուսվել և կազմակերպվել է Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամի կողմից[1][2]։ Տասը տարի անց, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պաշտոնապես ընդունեց ամսաթիվը՝ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին 62/136 բանաձեւի ստորագրմամբ[3]։

Գյուղաբնակ կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղաբնակ են համարվում այն կանայք, ովքեր ապրում և աշխատում են գյուղական տարածքում։ Նրանցից շատերն իրենց ապրուստի համար կախված են բնական ռեսուրսներից և գյուղատնտեսությունից և հաճախ հանդիսանում են ֆերմերներ, ձեռնարկատերեր կամ գյուղատնտեսական ֆորմալ կամ ոչ ֆորմալ աշխատողներ[4][5][6]։

Չնայած նրան, որ կանայք կազմում են աշխարհի բնակչության 25%-ը և գյուղատնտեսության աշխատուժի 43%-ը, հողատերերի միայն 20%-ն են կանայք։ Կանայք ավելի շատ խոչընդոտների են հանդիպում, քան տղամարդիկ ֆինանսական ծառայություններից, սոցիալական պաշտպանությունից և արհմիություններից օգտվելու հարցերում, իսկ նրանց աշխատավարձերը միջինը 40%-ով ցածր են տղամարդկանցից[4][6][7]։

Նրանցից շատերն ապրում են այնպիսի շրջաններում, որտեղ առողջապահական ծառայությունների, ջրի և կրթության հասանելիությունը սակավ է, և թեև նրանք կարևոր դեր են խաղում իրենց համայնքներում, նրանք ենթարկվում են օրենքներին և սոցիալական նորմերին, որոնք խտրականություն են դրսևորում իրենց նկատմամբ և էապես նվազեցնում են նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում[4][6][5]։

Նրանց կատարած խնդիրներից են գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, վերամշակումը և իրացումը[6]։ Բացի այդ, նրանք տնային գործեր են անում, հոգում ընտանիքի և համայնքի մասին՝ առանց որևէ վարձատրության[8][9]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նշվել է 2008 թվականին, ՄԱԿ-ի կողմից պաշտոնական ճանաչումից հետո։ Այն խթանում և ճանաչում է գյուղաբնակ կանանց դերը պարենային ապահովության և գյուղական աղքատության վերացման գործում և, հետևաբար, էական նշանակություն ունի՝ սահմանված կայուն զարգացման նպատակներին հասնելու համար[9][10][11]։

Միևնույն ժամանակ, այն ձգտում է բարձրացնել իրազեկությունը և զգոնացնել համայնքին իրենց իրավիճակի և նրանց հանդիպած դժվարությունների մասին[6][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Day of Rural Women - Teagasc | Agriculture and Food Development Authority». www.teagasc.ie. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  2. «International Day of Rural Women – 15 October 2022». WWSF - Women's World Summit Foundation.
  3. «Dia Internacional da Mulher Rural | Eurocid». eurocid.mne.gov.pt. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Les femmes et le travail décent. L'Emploi rural décent». FAO - Organisation des Nations Unies pour l'alimentation et l'agriculture (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gammarano, Rosina (2020 թ․ հոկտեմբերի 15). «Journée internationale de la femme rurale: La quête inachevée d'un travail décent pour tous». ILOSTAT (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Journée internationale des femmes rurales, 15 octobre». Organização das Nações Unidas (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Femmes dans l'agriculture. Réduction de la pauvreté rurale». FAO - Organisation des Nations Unies pour l'alimentation et l'agriculture (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  8. «International Day honours rural women's critical role in feeding the world». UN News (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  9. 9,0 9,1 «International Day of Rural Women». UN Women (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  10. Jordany Junior Verdieu (2020 թ․ հոկտեմբերի 19). «ONU Femmes célèbre la Journée internationale de la femme rurale aux Cayes». Le Nouvelliste (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Dia Internacional das Mulheres Rurais». Nações Unidas - ONU Portugal (եվրոպական պորտուգալերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]