Jump to content

Գծատարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գծատարում, օգտակար հանածոների կամ դատարկ ապարների փոխադրումը վագոնիկներով հորիզոնական կամ թեք ստորգետնյա հանքափորվածքների ռելսուղիներով, ինչպես նաև երկրի մակերևույթի վրա՝ հանքային ձեռնարկության սահմաններում։ Լինում է՝

Լոկոմոտիվայինը կատարվում է հպումային կամ կուտակիչային, էլեկտրաքարշային, դիզելաքարշային և այլ եղանակներով, իսկ ճոպանայինը՝ վերջավոր և անվերջ ճոպանների օգնությամբ։ Ձեռքի գծատարում կիրառվում է վագոնիկը ոչ մեծ հեռավորությունների վրա հրելով տեղափոխելու համար։ Լոկոմոտիվային և ձեռքի գծատումը կիրառվում է հորիզոնական, իսկ ճոպանայինը՝ նաև թեք փորվածքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 107