Գլիֆթալային խեճեր
Արտաքին տեսք
Գլիֆթալային խեժեր, պոլիմերներ, ստացվում են գլիցերինի և ֆթալաթթվի անհիդրիդի պոլիկոնդենսացմամբ։ Թաղանթ առաջացնող նյութեր են։ Նրանց մի մասը օրգանական լուծիչներում վատ է լուծվում։ Օգտագործում են էլեկտրամեկուսիչ լաքեր և սոսինձ պատրաստելու համար։ Գլիֆաթային խեժերից պատրաստում են նաև արծներ, որոնք կիրառվում են ինքնաթիռներ, վագոններ, հաստոցներ, գյուղատնտեսական մեքենաներ ներկելու համար։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 96)։ |