Գիրք վաստակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրք վաստակոց
Տեսակգիրք

«Գիրք վաստակոց» («Երկրավաստակք»), միջնադարյան ձեռագիր ժողովածու գյուղատնտեսական աշխատանքների կատարման եղանակների մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ XII–XIII դարերում թարգմանվել է արաբերենից, որի հիմքը հունարեն «Գեոպոնիկան» է։ Վերջինս հավանաբար թարգմանվել է նախ արաբերեն, որից էլ՝ հայերեն (այդ է վկայում տեքստում օգտագործված մի շարք բույսերի և համաստեղությունների արաբերեն անվանում­ների առկայությունը)։

Հայտնի է «Գիրք վաստակոց»-ի հայերեն 3 թարգմանություն, որոնք, ըստ Ղ. Ալիշանի, թարգմանվել են Կիլիկիայում XIII դարում։ Ձեռագրերից առավել ամբողջականը Գեորգ Դպիր Պալատեցու 1768 թվականի ընդօրինակությունն է (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 281), որը Ղ. Ալիշանի աշխատասիրությամբ հրատարակվել է 1877 թվականին (Վենետիկ, Սբ Ղազարի տպարան). ըստ առաջաբանի՝ հեղինակը Անատոլիոս Բերյուտացի Պոնիոսն է։ Առաջաբանին կից տրված է Գեորգ Դպիր Պալատեցու կազմած բացատրական բառարանը։ Ալիշանը նշել է, որ այդ թարգմանություններից բազմաթիվ բառեր ներառվել են հայերեն տպագիր բառարանների մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտչյան Հ., Արաբական գեղարվեստական արձակի նմուշների հայ միջնադարյան թարգմանությունները (X–XV դդ.), Ե., 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։