Գիպսային և գիպսաբետոնային շինվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիբսիս պատրաստված շինություն

Գիբսային և գիբսաբետոնափին շինվածքներ, գիպսային կապակցանյութերից(գլխավորապես շինարարական գիպսից) և գիպսաբետոնից պատրաստվող շինվածքներ։ Դրանցից են միջնորմի պանելներն ու սալերը, հատակի հիմքի պանելները, սանիտարատեխնիկական խցիկները, օդափոխիչ բլոկները, երեսպատման թերթերը(գիպսի չոր սվաղ)։ Այդ շինվածքների առավելություններն են՝ համեմատաբար փոքր ծավալային զանգվածը, հրակայունությունը, լավ ձայնամեկուսացումը, թերությունները՝ անբավարար ջրակայունությունը, համեմատաբար ցածր ամրությունը, սողքը՝ բեռնվածքի ազդեցությամբ(առանձնապես բարձր խոնավության դեպքում), ուստի և կիրառվում են, հիմնականում, չկրող և քիչ բեռնված, խոնավությունից պաշտպանված կառուցվածքներում։ Գիբսային և գիբսաբետոնային շինվածքների ժամանակակից արտադրությունը լայնորեն մեքենայացված Է․ օրինակ, միջնորմի պանելները պատրաստվում են գլոցահաստոններով՝ անընդհատ կաղապարման մեթոդով, երեսպատման թերթերը՝ կաղապարման կոնվեյերներով, իսկ օդափոխիչ բլոկները կաղապարում են շարժական վագոնիկ-կաղապարներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png