Գզրավեր
Գզրավեր, գյուղատեղի Հայաստանի Գուգարքի շրջանի, Մարգահովիտ (Համզաչիման) գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Ավերակները համարյա անհետացած են։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասում են, թե այս ավերակների տեղում առաջ գյուղ է եղել, որն ունեցել է շատ դաժան մի գզիր։ Հարկ հավաքելիս, զորակոչի կանչելիս և ուրիշ առիթներով գզիրը այնքան է նեղում գյուղացիներին, որ նրանք ստիպված թողնում են իրենց տունն ու տեղը և հեռանում գյուղից։ Ժամանակ անց, երբ գզիրը ծերանում է և զգում, որ մեռնելու օրերը մոտեցել են, որոշում է նորից սարսափ ազդել գյուղացիներին։ Կանչում է գյուղի քահանային, հաղորդություն ընդունում և պատվիրում նրան՝ մեռնելուց հետո իրեն թաղելու փոխարեն կախ տալ մի բարձր ծառից։ Երբ գզիրը մեռնում է, քահանան կատարում է նրա պատվերը։ Մոտակա գյուղերի բնակիչները տեսնելով ծառից կախված գզիրին, ուրախանում են և հավաքվելով նրա դիակի շուրջը՝ պար են բռնում ու երգ ասում։ Այդ ժամանակ ծառի մոտով անցնելիս է լինում մովրովը։ Նկատելով կախված գզրին և կարծելով, որ գա գյուղացիների արածն է, նա հրամայում է այրել գյուղը։ Մովրովի հրամանը անմիջապես կատարվում է։ Դրանից հետո գյուղատեղի ավերակները կոչվում են Գզրավեր[1][2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)