Գերոնտակրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերոնտակրատիա (հուն.` geron-ծեր և kratos-իշխանություն), ավագների իշխանությունը հասարակության զարգացման վաղ շրջանում։ Ներկայումս պահպանվել է աշխարհի մի շարք տարածաշրջաններում. մասնավորապես լատինաամերիկյան, իսլամադավան երկրներում։ «Գերոնտակրատիա» հասկացությանը սկսել է օգտագործվել 20-րդ դարի սկզբին մինչպետական իշխանական կառուցվածքները ուսումնասիրելիս։ Ներկայումս քաղաքագիտական գրականությունում, որպես կանոն, օգտագործվում է բացասական երանգներով, իբրև պահպանողականության, հետամնացության հոմանիշ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։