Գեորգի Կորոլյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեորգի Կոռոլյովից)
Գեորգի Կորոլյով
 
Կրթություն՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1942

Գեորգի Կորոլյով (ռուս.՝ Гео́ргий Петро́вич Королёв, 1942), խորհրդային և ռուս դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունիսի 27)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է իսպաներենին և գերմաներենին։

1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1989 թվականից մինչև 1993 թվականը Պերուում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1995-1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։
  • 1998 թվականի հուլիսի 10-ից մինչև 2002 թվականի հուլիսի 2-ը Էկվադորում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունիսի 27)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 27 июня 2001 г. № 776 «О присвоении дипломатических рангов»
  2. «Указ Президента Российской Федерации от 10.07.1998 № 830 «О назначении Королева Г. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Эквадор»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 02.07.2002 № 688 «О Королеве Г. П.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]