Գենզեբե Դիբաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենզեբե Դիբաբա
ամհարերեն՝ ገንዘቤ ዲባባ ቀነኒ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1991(1991-02-08)[1] (33 տարեկան)
ԾննդավայրBekoji, Արսիի Գոտի, Օրոմիա, Եթովպիա
Քաղաքացիություն Եթովպիա
Մասնագիտություներկար հեռավորություն վազող և middle-distance runner
Պարգևներ և
մրցանակներ
 Genzebe Dibaba Վիքիպահեստում

Գենզեբե Դիբաբա (փետրվարի 8, 1991(1991-02-08)[1], Bekoji, Արսիի Գոտի, Օրոմիա, Եթովպիա), եթովպացի մարզուհի։ Մասնագիտացված է երկար տարածությունների վազքի մեջ։ 2012 թվականի աշխարհի չեմպիոն։ 1500 մետր վազքի Աշխարհի կրկնակի չեմպիոն 2008 և 2009 թվականներին։ 2010 թվականի 5000 մետր վազքի աշխարհի պատանիների չեմպիոն։ Աֆրիկայի չեմպիոն 2009 թվականին պատանիների շրջանում 5000 մետր տարածությունում։ 1500 մետր վազքի աշխարհի ներկայիս ռեկորդակիրը, ինչպես նաև փակ տարածքներում 1500 մետրից մինչև 5000 մետր տարածությունների համաշխարհային ռեկորդակիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է միջին լեռներում՝ Բեկոջի գյուղում, որը գտնվում է Ասելլայից հարավ-արևելք։

Օլիմպիական չեմպիոն Տիրունեշ Դիբաբայի քույրը, օլիմպիական չեմպիոն Դերարտ Տուլուի զարմիկը։ 2012 թվականի Օլիմպիական խաղերում նա հանդես է եկել 1500 մետր տարածության վրա, սակայն չի կարողացել հասնել կիսաեզրափակիչ։

Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 1-ին Weltklasse in Karlsruhe մրցույթում նա համաշխարհային ռեկորդ է սահմանել 1500 մետր փակ տարածքում՝ 3:55.17[2]: Փետրվարի 6-ին Ստոկհոլմի Գրան Պրի մրցույթում նա համաշխարհային ռեկորդ սահմանեց 3000 մետր տարածության վրա՝ 8:16.60[3]:

2015 թվականի փետրվարի 19-ին նա Ստոկհոլմի Globen Galan մարզադաշտում հաղթեց 5000 մ վազքում՝ 14:18.86 նոր համաշխարհային ռեկորդով[4]։

Հուլիսի 17- ին Herculis Ադամանդե լիգայի փուլում համաշխարհային ռեկորդ սահմանեց 1500 մետր մրցատարածությունում ՝ 3.50,07: Նա գերազանցել է չինացի Քու Յունսիայի 22-ամյա ռեկորդը[5]։

2016 թվականի փետրվարի 17-ին, կրկին Ստոկհոլմում ՝ Globe Galan-ում,համաշխարհային ռեկորդ է սահմանել 1 մղոն վազքում ՝ 4.13, 31[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]