Գեներալ Բրանդոն
Գեներալ Բրանդոն | |
---|---|
Տեսակ | գրական հերոս և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Ջեյն Օսթին |
Ներկայացված է | Զգացմունք և բանականություն |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Գեներալ Բրանդոն, Ջեյն Օսթինի «Զգացմունք և բանականություն» վեպի գրական հերոսներից մեկը։ Հանգիստ և ինքնամփոփ տղամարդ, որ սիրահարվում է Դաշվուդ քույրերից կրտսերին՝ Մերիան Դաշվուդին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորսեթշիրում հաստատված ընտանիքի կրտսեր որդին՝ Բրանդոնը, իր կարիերան ծավալել է բանակում, իսկ ավագ եղբոր մահից հետո ժառանգել է Դելաֆորդը։ Հեղինակը գրել է. «Նրա կարողությունն այստեղ է, այս վայրը, այս տունը։ Ամեն ինչ գերազանց և պատվարժան վիճակում»[1]։
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի և գործունեության բերմամբ գեներալ Բրանդոնն Օսթինի կերպարների շարքի ամենաբնական տղամարդ կերպարն է։ Նա փորձում է թաքցնել իր բուռն զգացմունքներն իր հոր երիտասարդ հոգեզավակ՝ Էլիզայի հանդեպ, որին ստիպում են ամուսնանալ նրա ավագ եղբոր հետ։ Այդ ժամանակ գեներալին ուղարկում են արտասահմանում ծառայելու, և երբ նա վերադառնում է, Էլիզային գտնում է մահամերձ և թշվառ վիճակում։ Բրանդոնն իր վրա է վերցնում Էլիզայի ապօրինի դստեր՝ Էլիզայի խնամակալությունը։ Կրստեր Էլիզան գայթակղվում է երիտասարդ Ջոն Ուիբըլիով և տասնհինգ տարեկանում ունենում է նրա ապօրինի երեխային, որից հետո երիտասարդը լքում է աղջկան։
Իրական կյանքում գեներալը կարող է ձանձրալի մարդ համարվել։ Հակառակ ավանդական ռոմանտիկ կերպարներին՝ գեներալը մելամաղձոտ է, լռակյաց, չեղյալ է համարում հետաքրքիր արշավներ, ներխուժում է անհարմար պահերին և չի խոսում Մերիանի հետ, այլ միայն Էլինորի[2]։ Նա երիտասարդ Ջոն Ուիբըլիի հակապատկերն է։ Նրա համար արժեք չունեն սիրային ձևականությունները, գումարի համար ամուսնությունը։ Գեներալի ամուսնությունը հիմնված էր սիրո վրա[3]։ Չնայած դրան՝ քննադատական բացասական կարծիքներ նույնպես կան այս կերպարի վերաբերյալ[4]։ Գեներալը թվում է անտարբեր 20–րդ դարի բարքերին հանդեպ, և նրա կերպարի հաջողությունը քիչ հավանական էր[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jane Austen, Sense and Sensibility (London 1932) p. 61 and p. 337
- ↑ G. B. Stern Talking of Jane Austen (London 1946) p. 139-144
- ↑ E. Auerbach, Searching for Jane Austen (2004) p. 113
- ↑ R. Jenkyns, A Fine Brush of Ivory (Oxford 2007) p. 191-2
- ↑ G. B. Stern Talking of Jane Austen (London 1946) p. 144-5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- E. Godfrey, The January–May Marriage in Nineteenth-Century British Fiction (2009)
|